Ոըղղանկյուն

Առաջադրանքներ

1) ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում: <COD=600, CD=10սմ: Գտեք ուղղանկյան անկյունագծերը:

180-60=120

120:2=60

OC=OD

<C=<D=60=>OC=AO=OD=OB=10

10+10=20

AC=BD=20

2)Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝

ա) BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների,

7+45,6=58,45

BD=AC=53,45

<1=<2(խաչադիր անկյուններ)

90:2=45

<3=<2=45=>եռ.ABE-հավասարասրուն=>AB=CD=7,85

P=58,45+58,45+7,85+7,85=132,6

բ) DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների:

3)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:

4)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:

Քանի որ, քառանկյան բոլոր անկյունների գումարը 360աստիճան է և բոլոր անկյունները իրար հավասար են=>իրենք անպայման պետք է կազմեն 90 աստիճան, որ իրենց գումարը ստացվի 360 աստիճան:

5)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:

6)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:

Քանի որ BD=AC և դրանք կիսվում են երկու հավասար մասերի=>AO=OD=BO=CO=>Եռ.AOB-հավասարասրուն=><BAO=<ABO=50աստիճան:

180-100=80

<O=80աստիճան

80:2=40

<EOA=40աստիճան

7) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:

6*2=12

BC=12

4*2=8

P=12+12+8+8=40սմ

Գործնական քերականություն

Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով (բացի առաջին նախադասությունից):

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում ու հետաքրքրում է կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս ցատկեց դարանից ու բռնեց խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց գցեց, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանա:

2. Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:

Ա. Այսօր այստեղ ահավոր եղանակ է: Քաղաքից ու մարդկանցից  հեռու այս դաշտում՝ ասես  ոգիներով լցված անտառի կողքին, քամու հետ մենակ մնալը անսովոր զգացումներ է արթնացնում: Այս պահին էլ, երբ գրում եմ քեզ, քամին չարախնդությամբ մոլեգնում է դրսում, հարձակվում ծառերի վրա, կատաղությամբ ճանկում ու գետնին սեղմում նրանց հաստ ճյուղերը: Օդը տնքում է կտրված պարանի նման ճոճվող ոստերից:

Բ. Եվրոպայի և Ասիայի երկինքը ժամանակ առ ժամանակ ծածկվում է քամու բարձրացրած մանրագույն հողամասնիկներով: Այժմ այդպիսի երևույթները հաճախ են նկատվում: Քամին դաշտերի տարածքից քշում-տանում է  ցանքի համար մշակված հողը ու շրջակա ճանապարհները ծածկում հումուսի ու ավազի շերտով: Հաճախ փոթորիկներ  են լինում, որոնք մանր դեղնափոշու ամպեր են բերում , սևահողը ծածկում ավազով: Բերրի հողերը քամուց պաշտպանելու համար մարդիկ փորձում են նորից անտառապատել դրանք:

Առաջին տեքստում ներկա ժամանակը ներկայացված է որպես շարունակվող գործողություն այսինքն ներկա շարունակական իսկ երկրորդը որպես ընդհանուր գործողություն:

3. Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրում էր դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռնում մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցրեց շուրթերին ու խմում էր ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում էր ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

Այսպիսի ուղղումներ եմ կատարել քանի որ տեքստի առաջին նախադասությունը գրված էր մի ժամանակող իսկ շարունակվում էր այն մեկ ուրիշ ժամանակով:

4. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ : Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին , և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց  բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: