Զուգահեռագիծ

Սահամանում 

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

Զուգահեռագիծը ուռուցիկ քառանկյուն է:

1.png

Հատկություններ

1) Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, և հանդիպակաց անկյունները հավասար են:

3.png

2) Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:

4.png

Առաջադրանքներ

1) Զուգահեռագծի պարագիծը 48 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝

ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ-ով,

x+x+x+x+6=48

4x=48-6

4x=42

x=42:4=10,5

10,5+3=13,5

բ) կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից:

x+x+2x+2x=48

6x=48

x=48:6

x=8

8*2=16

գ) կից կողմերը հարաբերում են ինչպես 1:3-ի:

1+3=4

48:4=12

12*3=36

2) Զուգահեռագծի անկյուններից մեկը 40 է, գտեք մյուս անկյունները:

40+40=80

360-80=280

280:2=140

3) Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100է:

100:2=50

360-100=260

260:2=130

4) Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝

ա) <A=840

84+84=168

360-168=192

բ) <A+<C=1420

142:2=71

360-142=218

218:2=109

դ) <A=2<B:

x+x+2x+2x=360

6x=360

x=360:6

x=60

60*2=120

<MNH=300

Գործնական քերականություն

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:

Այս նախադասությունները իրարից տարբերվում են նրանով, որ ամեն մեկի բայերի եղանակները տարբեր են:
 

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

3. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Առաջին տարբերակ

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Երկրորդ տարբերակ

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես են ելնում: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ են ապահովում , որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Այս երկու տեքստերում բայերը ունեն տարբեր եղանակներ:

4. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Առաջին տարբերակ

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

Երկրորդ տարբերակ

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Առաջին տարբերակում բայցերը գրված են հարկադրական եղանակով իսկ երկրերդ դեպքում գրված են ընձղական եղանակով:

5. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:(սահմանական)
Բ. Գնաս,գնայիր:(ըղձական)
Գ. Կգնաս, կգնայիր:(պայմանակն)
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:(հարկադրական)
Ե. Գնա՛, մի՛ գնա:(հրամայական)

6. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: