Դինամիկա

Դինամիկան նկարագրում է ոչ միայն մարմնի շարժումը, այլ նաև ինչու է հենց այդպես շարժվում։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

Դինամիկայի հիմքում Նյուտոնը կազմել էր երեք օրենքներ, որոնք նպաստել են նաև այլ գիտնականներին՝ Գալիլեյին։

Օրենք 1

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

Այն մարմինը, որի նկատմամբ ենք դիտարկում շարժումը կամ դադարը անվանում են հաշվարկման մարմին:

Օրինակ՝եթե զսպանակից կախված բեռը դադարի վիճակում է, նշանակում է նրա վրա ազդող ծանրության ուժը(mg) և զսպանակի առաձգականության ուժը(Fառ) մոդուլներով հավասար են կամ նրանց համազորը հավասար է զրոյի:

Օրենք 2

Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:

Այսինքն՝Որքան բարձրանում է մարմնի վրա ազդող ուժը այնքան մեծանում է նրա արագացումը և որքան մեծանում է նրա զանգվածը այդքան փոքրանում է նրա արագացումը:

Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma

Եթե մարմնի վրա ազդում է մի քանի ուժ ապա հաշվի առնելով դրանց ուղղությունները պետք է գտնել դրանց համազորը, օրինակ՝շարժվող մեքենայի դեպքում բանաձևը կլինի հետևյալը F(քաշիչ ուժ)-F(շփման ուժ)-F(օդի դիմադրություն)=ma

Օրենք 3

Երկու մարմիններ միմիանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

Այս պնդումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ F1=-F2:

Հարցեր և առաջադրանքներ

1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

2.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Մետաղյա գունդը գլորելուց, այն կշարունակեր գլորվել, եթե չլիներ շփման ուժը:

3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Այն շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, երբ նրա վրա չի ազդում որևե այլ ուժ կամ այդ բոլոր ուժերը հավասարակշռված են այսինքն մոդուլով իրար հավասար են:

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Այս դեպքում մարմինը գտնվում է դադարի վիճակում:

5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Արագության փոփոխության պատճառը այլ ուժի ավելացումն է, կամշարժման ընթացքում ուժերի համազորի զրոյացումը:

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:

Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma

7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ երկրորդ օրենքում:

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:

Օրինակ՝ համակարգիչը դրված է սեղանին, այսինքն երկրի ձգողության ուժը մոդուլով հավասար է սեղանի փոխազդեցությանը:

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Երկու մարմիններ միմիանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

Այս պնդումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ F1=-F2:

10. Ինչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Օինակ՝ կարելի է վերցնել շատ ծանր մի մետաղյա գունդ, որը սեղանին դնելով նկատել, որ սեղանի փոխազդեցության ուժը մոդուլով հավասար է գունդի վրա ազդուղ երկրի ձգուղության ուժին, քանի որ հակառակ դեպքում գունդը կկոտրեր սեղանը և կնկներ հատակին, իսկ եթե այն դնել սովորական օդում պահած թղթի վրա այն կծակի թուղթը և կնկնի հատակին:Այսինքն առաջին դեպքում քանի որ սեղանը չկոտրվեց ապա իր փոխազդեցության ուժը հավասար էր գունդի վրա ազդող ուժին իսկ երկրորդ տարբերակում ոչ: