Զինված պայքարը Արցախում

XVIII դարերում Պասկաստանի դրությունը ավելի ու ավելի վատանում էր, և Պարսկաստանի լծի տակ գտնվող ժողովուրդները ինչպես և Հայաստանը սկսել էին հարմար պահին սպասել, որ ջախջախեին պարսից պետությունը:

1722թթ. աֆղանները կարողացան գրավել Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը:Այդ առիթից օգտվելով Պետրոս I-ը որոշեց գրավել Կասպից ծովի արևմտյան և հարավային տարածքները:

Ռուսաստանը դրա մասին ասաց Վրաստանին խոստանալով օգնել, և հետո դրա մասին իմացան նաև Արցախի մելիքները:Նրանք հավաքեցին 12 հազարանոց զորք որից 10 հազարը առաջնորդվում էին Գանձասարի կաթողիկոս Եսայի հասան Ջալալյանով, և նրանք միասին գնացին Չոլակ հայկական ուխտավայրը Ռուսաստանին սպասելու:

Քաղաքում կատարվող խառնաշփոթից օգտվելով լեզգիներն հարձակվում են Շիրվանի և Արցախի վրա:Դրան հակառակորդվելու համար զինված ջոկատները միավորվում էին:

Պարսից շահին պաշտպանելու համար Պետրոս I մեկնում է Անդրկովկաս:Սակայն Դրբենդը գրավելուց հետո նա հետ է գալիս Աստրախան հետաձգելով արշավանքը:

Թուրքերը նույնպես որոշել էին օգտվել պարսիկների թուլացումից, բայց շատ անհանգստացած էր Հայաստանի ազատագրական պայքարների ծավալման վերաբերյալ, այդ հարցը լուծելու համար Թուքերը որոշել էին ճնշել հայ և վրացական պետությունների ազատագրական շարժումները:

1723թ. թուրքերը ներխուժում են Թիֆլիս գրավում այն և շարժվում դեպի Գանձակ:Ինչից հետո շարժվում դեպի Ռուսաստան:

Ռուսաստանը և Թուրքիան շատ երկար ժամանակ պատերազմում էին, բայց 1724թ. կնքում են պայմանագիր, որը պետք է կարգավորեր նրանց հարաբերությունները:

Այդ նույն թվականին Թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտ և սկսում գրավել այնտեղի հողերը:Քառասուն օր դրանից հետո Կարբի գյուղի բնակիչները նրանց դեմ պայքարում են և համաձայնվում են զենքը ցած դնել միայն, եթե Թուրքերը չհարցակվեն Կարբի գյուղի վրա:

1724թ. Թուրքերը ներխուժում են Երևան և սկսում պաշարել այն և նրանց դիմադրում են ինչպես քաղաքի այնպես էլ ուրիշ հայկական գյուղերի բնակիչները:

Այս պայքարը տևում էր երեք ամիս բայց որոշ պատճառներով Երևանը հանձնվեց և 1724թ. այն անձնատուր եղավ Թուրքիային:Թուրքիան Երևանը գրավելու համար կորցրեց ավելի քան 20հազ. զորք:Դրանից հետո Թուրքերը պայմանագիր կնքեցին Գանձասարի մահմեդականների հետ և առաջարկեցին նաև Պարսկաստանին, իսկ Ռուսաստանը խոստացավ, որ կօգնի ազատագրական պայքարով:

Հայաստանը զորքերի կորստից խուսափելու համար որոշեցին գիշերը հանկարծակի ոչնչացնել Թուրքերին:1726թ. Թուրքերը որոշեցին գրավել Հայաստանում գտնվող Շուշին բայց իրենց պայքարը անհաջող եղավ և Հայաստանը նրանց պարտության մատնեց:

Ռուսաստանից չստանալով օգնություն Հայաստանը շարունակ գերիներ ունենալուց խուսափոլու համար որոշեցին չշարունակել պայքարը, 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը և որոշ հայեր տեղափոխվեցին Ռուսաստանի բանակ:Դա շատ թուլացրեց Աշրցախի ազատագրման պայքարը:Հայաստանի ազատագրման վերջին օջախներից էր Գյուլստանի սղնախը՝Աբրահամ սպարապետի գլխավորությամբ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

Նադիր Շահը եղել էր լավ զինվոր, նա շատ խելացի,խիզախ, աշխատասեր և տաղանդավոր էր ինչի օգնությամբ նա դարձավ զորավար:

  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

Իր ռազմական գործունեության ընթացքում Նադիրը, բնականաբար, չէր կարող անուշադրության մատնել հայ զինական ուժերը, որոնք տարիներ շարունակ միայնակ հերոսական պայքար էին մղում բազմաքանակ թուրքական բանակների դեմ։ Շահը, որ խորունկ ու ճկուն քաղաքագետ էր, վեր էր կանգնած կրոնական սահմանափակվածությունից։ Թուրքիայի դեմ պայքարի հենց սկզբում նա հասկացավ, որ ողջ Անդրկովկասում հայերը միակ իրական ու կարող ուժն են, որ դիմագրավում են իր հակառակորդին։ Հակաթուրքական ուժ լինելով՝ հայերը փաստորեն հանդես եկան որպես Նադիրի դաշնակիցներ։ Ահա թե ինչու սա աշխատում էր սիրաշահել հայերին: Նրա խորհրդով էր, որ շահ Թահմազը ճանաչել էր Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի անկախ հայկական իշխանությունը, Արցախի ազատագրական շարժման գործիչներից մի քանիսին՝ Ավան Հարյուրապետին և այլոց, շնորհել էր խանի պատվատիտղոս։ Նադիրն աշխատում էր հայերին ընդգրկել հակաթուրքական միասնական ճակատի մեջ։ Այդպիսի մտադրություն ունեին նաև հայ որոշ գործիչներ։ Ժամանակին այդպիսի տրամադրություն էր ունեցել նաև Դավիթ Բեկը։ Թուրքական ընդհանուր սպառնալիքը երկու կողմին էլ ստիպում էր անտեսել տարաձայնությունները, ատելությունն ու անհանդուրժողականությունը և հանդես գալ միասնական ուժերով։ Այս պատճառով է, որ Նադիրը հայերին սիրով վերցնում էր զինվորական ու պետական ծառայության։

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադր շահի օրոք հայաստանի զորքը ավելի ուժեղացավ:

Լրացուցիչ առաջադրանք քիմիայից

Ուղղաձիգ կամ հորիզոնական գծերով միացրե՛ք այն երեք նյութերը, որոնց մոլեկուլում առկա են միայն կովալենտային բեւեռային կապերը:

  1. Ընտրեք նյութերը, որոնց մոլեկուլներում առկա են միայն կովալենտային կապեր.

HBr, SO2, CO2 ,PH3 ,O2 ,NaOH ,H2 ,H2O ,CH4

Ազատություն

Ազատությունը, դա այն երևույթն է, երբ մարդը կարող է անել ինչ ուզում է:Լինում են տարվեր ազատությունների տեսակներ, օրինակ՝ խոսքի ազատություն, անձի ազատություն,գործողությունների ազատություն և այլն:

Գորողությունների ազատություն ես մտածում եմ չունի ոչ մի մարդ քանի որ ոչ մեկ չի կարող անել այն ինչ չի անում հասարակությունը, ոչ մեկ չի ուզում տարբերվել:Տարբեր երկրներում տարբեր մարդիկ ունեն կամ համեմատաբար ավելի շատ խոսքի ազատություն կամ էլ քիչ:Իմ կարծիքավ ամենաշատը մարդը ունի անձի ազատություն այսինքն նա կարող է գնալ որտեղ ուզում է և, երբ ուզում է:

Երկրորդ մաս

Լուսավորության դարաշրջանում տարբեր փիլիսոփաներ հատնեցին իենց կարծիքը ազատության մասին:

  • Ջոն Լոկ-ըստ նրա, մարդկության զարգացման ամենակարևոր նախապայմանը գիտելիքների ձեռքբերումն էր:Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդիկ ի ծնե ազատ են, հավասար են և անկախ և ազատ մարդիկ կարող են միավորվել, դաշինք կնքել և ստեղծել պետություն:
  • Շառլ Մոնտեսքյո-ըստ նրա գոյություն ունի պետության երեք տեսակ՝ բռնապետություն(հիմնված վախի վրա), միապետություն(հիմնված պատվի վրա) և հնրապետություն(հիմնված առաքինության վրա):Նա ասում էր, որ իշխանությունը պետք է տարանջատված լինի երեք մարմինների՝ օրենսդիր,գործադիր և դատական, այս բաժանումը շատ մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի վրա և մինչև այժմ գործածվում է:
  • Ոլտեր-նա հավատում էր մարդկային բանականությանը և ատում էր կրոնական հավատը:
  • Ռուսո-Նա ասում էր, որ այն ժամանակ, երբ չի եղել մասնավոր սեփականություն մարդիկ երջանիկ են եղել և, երբ ստեղծվեց մասնավոր սեփականություն մարդիկ բաժանվեցին հարուստների և աղքատների, նա առաջարկում էր այնպիսի կարգեր ստեղծել, որտեղ բոլորը հավասար կլինեն:  

Իսկ հիմա յուրաքանչյուր մարդ իրավուն ունի կրթվելու:Կրթութունը տարական և հանրակրթական փուլերում պետք է անպայման լինի անվճար:Նաև, որ կրթությունը պետք է ամբողջությամբ լիարժեք զարգացնի մարդուն:

Շատ կարևոր մարդ, որի անունը Իսրայել Օրի էր մի ժամանակ նա համարյա կարողացավ ազատել Հայաստանը շատ մեծ օգնություն կատարելով Հայաստանի համար:Դրա համար նա շատ մեծ ջանքեր էր թափել և շատ շատ երկրներից օգնություն էր խնդրել սակայն չկարողացավ ամբողջովին Հայաստանը ազատել: