ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը,բնական պայմանները

Տարածքը՝17.1մլն կմ²

Բնակչությունը՝143մլն մարդ

Մայրաքաղաքը՝Մոսկվա

Պետական կարգը՝ նախագահական հանրապետություն

Ռուսաստանի դաշնության վարչատարածքային կառուցվածքը բարդ է:

Ռուսաստանի կազմի մեջ են մտնում 21 հանրապետություն, մեկ ինքնավար մարզ(Խաբառովսկ), չորս ինքնավար օկրուգ,իննը երկրամաս և քառասունվեց մարզ:Այդ բոլոր միավորները առանձնացվում են ազգային սկզբունքով(օրինակ՝ Թաթարստան,Բաշկրտաստան):Դաշնային նշանակության քաղաքներն են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը:

Ռուսաստանի աշխարհագրական դիրքը

Ռուսատանի դաշնության տարածքը այնքան մեծ է, որ նրա տարբեր մասերի աշխարհագրական դիրքը խիստ տարբեր է:Նա ունի ինչպես բարենպատս այնպես և անբարենպաստ շրջաններ:Նրա արևմտյան և հարավային շրջանները սահմանակից են տարբեր երկրների, որոնց հետ կարող է զարգացնել տնտեսական հարաբերություններ:Սակայն նրա հյուսիսային և արևելյան շրջանները զուրկ են անմիջական հարևաններից:Անբարենպաստ են հատկապես հյուսիսային շրջանները, որոնք չափազանց սառը պայմանների պատճառով տարվա մեծ մասը կյանքի համար անբարենպաստ են լինում:Ռուիսաստանի անմիջապես սահմանակից երկրները 15 հատ են՝

  • Նորվեգիա
  • Ֆինլանդիա
  • Էստոնիա
  • Լատվիա
  • Լիտվա
  • Լեհաստան
  • Բելառուս
  • Ուկրաինա
  • Վրաստան
  • Ադրբեջան
  • Ղազախստան
  • Չինաստան
  • Մոնղոլիա
  • Հյուսիսային Կորեա

Քաղաքաաշխարհագրական դիրքը

Ռուսաստանը ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներից 11-ի հետ միավորված է Անկախ Պետությունների հետ Համագործակցություն(ԱՊՀ):Այդ ԱՊՀ անդամ մի քանի պետությունների հետ(Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիքստան,Ղրղստան) Ռուսաստանը ստեղծել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը(ՀԱՊԿ):

Իսկ Լեհաստանը, Ռումինիան,Հունգարիան,Չեխիան,Սլովակիան,Լիտվան,Լատվան ու Էստոնիան Արևելյան Եվրոպայի երկրների Դաշինքի մեջ են միավորված, որը Ռուսաստանի հակառակորդն է:

Ռուսաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության(ՄԱԿ) հիմնադիրներից է և նրա անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը այդ պատճառով ԱդրբեջանաՂարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանը մեծ դեր է կատարում:

Բնական ռեսուրսները

Ռուսաստանի մակերեսի տիրապետողը հարդավայրերն են նրա հյուսիսային մասում՝ Սիբիրում գետինը մշտապես սառած է, այդ տարածքները գրավում են Ռուսաստանի տարածքի կեսից ավելին:Չկա օգտակար հանածոյի որևե տեսակ, որը հայտնաբերված չլինի այստեղ, պաշարները հատկապես մեծ են՝

  • Սև և գունավոր մետաղներ
  • Ածուխ
  • Նավթ
  • Բնական գազ
  • Ալմաստ

Ռուսաստանը հռչակված է նաև քիմիական հումքի՝կալիումական աղերի, ապատիտների,ֆոսֆորիտների խոշոր պաշարներով:Մեծ արժեք են ներկայացնում երկրի սևահողերը և մեծ նշանակություն ունեն անտառային ռեսուրսները, բազմազան կենդանական աշխարհը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Օգտակար հանածոները արտադրության մեջ շատ մեծ դեր են խաղում:Նաև Ռուսաստանին պետք չէ գնել օգտակար հանածոները ուրիշ երկրներից հակառակը դրանք կարելի է վաճառել, ինչը շատ լավացնում է տնտեսությունը:

  1. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

Կարծում եմ, նրա համար, որ Ռուսաստանը՝ ունի մեծ տարածք և ի սկզբանե ուներ շատ հանրապետություններ:

Լրացուցիչ աշխատանք

  • Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։

1.Ռուսաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը` Կլյուչեւյան լեռը: Նրա բարձրությունը 4 կմ 850 մետր է: Հրաբուխը մոխրի սյուները նետում է մինչեւ ութ կիլոմետր վերեւ: Յուրաքանչյուր ժայթքումից հետո այն դառնում է ավելի բարձր: Կլյուչեւյան հրաբուխը գործում է վերջին 7000 տարիների ընթացքում:

2.Սանկտ Պետերբուրգի մետրոն ամենախորն է աշխարհում: Դրա միջին խորությունը 100 մետր է:

3.Տրանս-սիբիրական երկաթուղին ամենաերկարն է աշխարհում: Մեծ Սիբիրյան ճանապարհը, որը Մոսկվան կապում է Վլադիվոստոկի հետ, ունի 9298 կիլոմետր երկարություն, հատում է ութ ժամային գոտիներ, անցնում է 87 քաղաքների եւ բնակատեղիների միջով եւ հատում է 16 գետ, այդ թվում Վոլգան:

4.Սիբիրյան Բայկալ լիճն ամենախորն է աշխարհում եւ մոլորակի վրա քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը: Աշխարհի բոլոր խոշորագույն գետերը` Վոլգա, Դոն, Դնեպր, Յենիսեյ, Ուրալ, Օբ, Գանգես, Օրինոկո, Ամազոն, Թեմզա, Սենա, Օդեր, պետք է գրեթե մեկ տարի հոսեն, որպեսզի լցնեն ծավալով Բայկալ լճին հավասար ավազանը:

  • Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):

Ռուսաստանը ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներից 11-ի հետ միավորված է Անկախ Պետությունների հետ Համագործակցություն(ԱՊՀ):Այդ ԱՊՀ անդամ մի քանի պետությունների հետ(Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիքստան,Ղրղստան) Ռուսաստանը ստեղծել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը(ՀԱՊԿ):

Ռուսաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության(ՄԱԿ) հիմնադիրներից է և նրա անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը այդ պատճառով ԱդրբեջանաՂարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանը մեծ դերա կատարում:

Նաև մենք մտնում ենք Եվրասիական տնտեսական միության մեջ:

  • Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։