Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ:
Հեղափոխության ժամանակ լինում են մարսկանց երկու խմբեր հնի կողմնակիցները և նորի կողմնակիցները, որոնք իրար դեմ պատերազմում են:Արդյուքնում կամ հաղթում են նորի կողմնակիցները կամ պայմանավորվում են կամ էլ հաղթում են հնի կողմնակիցները, որի արդյունքում հեղափոխությունը պարտվում է:Հեղափոխությունը ուղեկցվում է քաղաքացիական պատերազմներով:Ամենախոշոր հեղափոխությունները տեղի են ունեցել՝
Ամերիկայում՝17-18-րդ դարերում Ամերիկայում ձևավորվեց 13 գաղութ, որոնք ղեկավարում էին Անգլիայի ղեկավարի կողմից նշանակված նահանգապետերը:18-րդ դարի 60-70-ական թվականները սկսվեց Ամերիկացիների ազգային ազատագրական պայքարը:Ընտրվեց Կոնգրեսը 1776թ. Հուլիսի 4-ին Կոնգերսը ընդունեց անկախության հռչակագիրը, որով Ամերիկյան ազգը հաստատում էր իր ազատությունը և ինքնուրույն կյանքը:Անգլիան չընդունեց դա սակայն Ամերիկյան բանակը ունենալով Ֆրանսիայի,Իսպանիայի,Հոլանդիայի օժանդակությունը հաղթեց Անգլիային:1787թ. ԱՄՆ դարձավ դաշնային հանրապետություն առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինկտոնը:
Բարձրագույն իշխանությունը տարանջատվում էր երեք մասի՝
1-Կոնգրես՝օրենսդիր մարմին
2-Նախագահ՝գործադիր մարմինե
3-Գերագույն դատարան
Անգլիայում`13-րդ դարից Անգլիայում գործում էր խորհրդարան և կարևոր որոշումներ կայացնելիս թագավորը պարտավոր էր իր հետ խորհրդակցել:Սակայն 17-րդ դարից արքայի և խորհրդարանների միջև կապը խզվեց:Արքային պաշտպանում էին հին ազնվականները և Անգլիական եկեղեցին իսկ խորհրդարանին սատարում էին ձեռներեցները, նոր ազնվականությունը և ժողովրդի մեծ մասը:Արքան երջի վերջո 17-րդ դարում ցրեց խորհրդարանը սակայն պարզվեց, որ նա անկարող է կառավարել երկիրը առանց խորհրդարանի: Եվ Չարլզ առաջինը ստիպված նորից հրավիրեց խորհրդարան:Խորհրդարանը սկսեց բարենորոգումներ կայացնել(արգելեց կամազյական հարկերը, պատասխանատվության ենթարկեց մի շարք պաշտոնյաների):Սակայն Չարլզ առաջինը մերժեց այս նախաձեռնությունները սկսվեց Անգլիական հեղափոխությունը խորհրդարանը հավաքեց իր բանակը, որը կառավարում էի Կրոմվելը, թագավորը գերեվարվեց և մահապատժի ենթարկվեց:Սակայն շուտով ժողովուրդը սկսեց պահանջել հավասարություն իսկ Կրոնվելը սկսեց ճնշել այդ պայքարը զենքով և հասկացեց իր անձնիշխանությունը և այդքանը տևեց մինջև իր մահը:
ՕլիվերԿրոնվելի մահից հետ 1660թ. ժողովուրդը գահը հանձնեց մահացած արքայի որդուն:Սակայն նա փորձեց վերադառնալ իր նախորդների կարգերին:Հոլանդիայի կառավարիչ Վիլհելմ Օրանացին ներխուժեց Անգլիա վտարեց թագավորին և հաստատեց նոր կարգեր:Անգլիան հաստատվեց սահմանադրական միապետություն, արքան հաստատում էր նախարարներին սակայն ինքը ենթարկվում էր խորհրդարանին:Այս հեղափոխությունը ստացավ Փռահեղ անունը:
Ֆրանսիայում