Գործնական քերականություն

  1. Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։
  • Անկատար ներկա
  • Մտածել-մտածում եմ, մտածում է, մտածում ենք, մտածում են,մտածում ես, մտծում եք:
  • կադալ-կարդում եմ,կարդում է, կարդում ենք,կարդում են,կարդում ես,կարդում եք:
  • Անկատար անցյալ
  • Մտածել-Մտածում եմ,մտածում ես,մտածում է,մտածում ենք,մտածում եք,մտածում են:
  • Կարդալ-կարդում եմ,կարդում ես,կարդում է,կարդում ենք,կարդում եք,կարդում են:
  • Ապակատար ներկա
  • Մտածել-մտածելու եմ,մտածում ես,մտածում է,մտածում ենք,մտածում եք,մտածում են:
  • Կարդալ-կարդալու եմ,կարդալու ես,կարդալու է,կարդալու ենք,կարդալու եք,կարդալու են:
  • Ապակատար անցյալ
  • Մտածել-մտածելու եմ,մտածելու ես,մտածելու է,մտածելու ենք,մտածելու եք,մտածելու են:
  • Կարդալ-կարդալու եմ,կարդալու ես,կարդալու ենք,կարդալու եք,կարդալու են:
  • Վաղակատար ներկա
  • Մտածել-մտածել եմ,մտածել ես,մտածել ենք,մտածել եք,մտածել են:
  • Կարդալ-կարդացել եմ,կարդացել ես,կարդացել ենք,կարդացել եք,կարդացել են:
  • Վաղակատար անցյալ
  • Մտածել-մտածել էի,մտածել էիր,մտածել էինք ,մտածել էիք,մտածել էր,մտածել էին:
  • Կարդալ-կարդացել էի,կարդացել էիր,կարդացել էինք,կարդացել էիք,կարդացել էր,կարդացել էին:
  1. Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։

Վաղակատար անցյալ

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Ապակատար ներկա

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Անկատար ներկա

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ`
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Նա գնաց բանտ այնտեղից անմեղներին գտնելու համար, որ իր ժողովությդը միշտ հիշի իրեն:
Բանտարկյալները թագավորին ինչպե՞ս ընդունեցին:

Բոլոր բանտարկյալները սկսեցին բողոքել, ասել, որ իրենք անմեղ են և այլն:
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Քանի որ նրան պատմում էին, թե ինչ են այտ բանտարկյալները արել նա չեր համաձայնվում նրանց բաց թողներ:
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից
 ինչո՞վ տարբերվեց:

Երիտասարդը տարբերվում էր մյուս բանտարկյալներից նրանով, որ նա չեր վախենում պատմել նրա մասին, թե ինչ է նա կատարել ևչեր մերժում, որ նա մեղավոր է և արժանի է մանտում նստելուն:

Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

Թագավորը երիտասարդի խոսքերը լսելով որոշեց բաց թողել նրան:

Փոխադրություն

Այս տեքստում պատմվում էր մի թագավորի մասին, որը ուզում էր, որ իր անունը հիշեն և դրա համար նա գնացել էր բանտ:Այնտեղ նա խոսացել էր շատ տարբեր բանտարկյալների հետ, որոնք միայն բողոքում էին և ասում, որ անմեղ են:Հետո թագավորը տեսավ մի ուրիշ երիտասարդ բանտարկյալ, որը կարողացավ հանգիստ պատմել իր պատմությունը և նա ասել էր, որ խոսվանում է, որ նա շատ վատ բաներ է կատարել և արժանի է այսպիսի վերաբերմունքին:Այս պատմությունը լսելուց հետո թագավորը որոշեց բաց թողնել երիտասարդին:Եվ այս թագավորին ժողովուրդը հիշել էր այդ արարքի համար: