Ազատագրական շարժումները XVII դարի 30-80-ական թվականներին

Գրավոր ներկայացնել XVIII-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայկական ինքնավարությունը Արցախում

Նադիրը հաղթեց թուրքական զորքերին և դուրս քշեց աֆղաններին։

Առանց Ռուսաստանի միջամտության, Նադիր շահը լավ հարաբերություններում էր գտնվում հայերի հետ։

Նադիր շահը հայեր-իրանականների համար շատ բարեփոխություններ է կատարել (ազատեց Էջմիածնի հարկերի կալվածքները, ըստ արժանվույն գնահատեց և մեծացրեց աշխարհիկ և հոգևորահայ իշխանավորներին)։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։

1735թ․ Եղվանդի ճակատամարտում Նադիրը հաղթում է թուրքերին և ստիպում է օսմանյան հրամանատարությանը դուրս բերել իր զորքերը այսրկովկասյան տարածաշրջանից։ Արևելյան Հայաստանը և Արևելյան Վրաստանը Էրզրումում կնքված պայմանագրով ճանաչեցին Իրանի գերիշխանություն։ Նույն տարում Նադիրը դարձավ Պարսկաստանի շահը։

1736թ․ Նադիրը Արցախը Գանձակից բաժանելով, դարձնում է դրանք առանձին վարչական միավորներ:Մելիքությունները սկսեցին անվանել Խամսայի հինգ մելիքությունները, որի սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինջև Արաքս գետը։ Մելիքների կառավարիչ է նշանակվում Դիզակի մելիք Եգանուն, որը միավորում էր նաև մյուս մելիքների ռազմական ուժերը։

Ստեղծվեց հայկական պետական կազմավորում, ինքնավարությանը մասնակցում էին նաև հոգևոր իշխանությունը՝ Գանձասարի կաթողիկոսությունը, ինչի օգնությամբ ինքնավարությունը ամրապնդվում էր։

1747թ․ Նադիր շահի մահից հետո Արարատյան երկրի և Արցախի մելիքական իշխանությունները չկարողացան դիմակայել նոր մարտահրավերներին։ Նրանք աստիճանաբար կորցրեցին քաղաքական, անկախության ձեռք բերելու հնարավորությունը։

Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները

Հայ ազատագրական շարժման գործում մեծ դեր խաղացին գաղութահայ կենտրոնները, որոնք սկսեցին աշխուժանալ 18-դ դարի կեսերից։

Հայերը լավ հաստատվել էին Հնդկաստանում դեռ ևս 16-17-դ դարերում, այնտեղ նրանք զբաղվում էին վաճառականությամբ և այլ ոլորտներով։ Երբ Եվրոպական երկրները ներխուժեցին Հնդկաստան, հայ վաճառականների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով , նրանք ստիպված էին 1688թ․ պայմանագիր կնքելու նրանց հետ պարտավորելով հայ վաճառականների ապրանքներն անգլիական նավերով բերել Եվրոպա։Դրանից հետո Անգլիան տիրեց համարյա ամբողջ Հնդկաստանը:

Հովսեփ Էմինի գործունեությունը

Էնինը ծնվել է 1726թ․։ Երիտասարդ Էմինը տեղյակ էր հայերի ծանր իրավիճակի մասին, և միշտ ուզում էր օգնել նրանց։ 1751թ․ մենում է Անգլիա իր հորը հակառակվելով և ընդունվում Վուլվիչի թագավորական ակադեմիա։ Էմինին հաջողվում է, տեսնել Անգլիայի վարչապետին, սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները, չեն համընկնում Անգլիայի շահերին։ 1759թ․ Էմինը գալիս է Հայաստան, այնտեղ ճամփորդում է խոսալով հայրենիքի փառավոր դրվագների մասին։ Ծանոթանալով իրավիճակին Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։

Վերադառնալով Անգլիա Էմինը, դեսպանատնից վերցնում է Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակը վերցնելով գնում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է իր ազատագրման պայքարի ծրագիրը, որը իրագործելու համար պետք է դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վրաց թագավորը համաձայն է օժանդակել Էմինի ծրագրին։

Հայաստանում ազատագրական շարժուման համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը Հերակլ II-ի հետ 1764թ․ խրախուսական նամակներ է ուղարկում։ Սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Իմանալով դրա մասին Սիմեոն Երևանացին կշտամբում է Հերակլ II-ին անզգույշ քայլերի համար, որոնք կարող էին առաջացնել Պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Հերակլ Էմինը պահանջում է հեռանալ Վրաստանից։

1766թ․ Էմինը վերադառնում է Հայաստան, հաստատվելով Գետաշենում, Գյուլստանի մելիք Հովսեփի մոտ։ Ինչից հետո Էմինը իմացավ, որՍիմեոն Երևանցին հրամայել է չընդունել նրան։ Համոզվելով որ Արցախում ևս կատարում են այդ հրամանը, նա որոշում է գնալ Ռուսաստան։ Այնուհետև լսելով որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են 18000 զինվոր տրամադրել իրեն, նա գնում է Խոյ, սակայն չունենալով այդքան գումար 1770թ․ վերադառնում է Հնդկաստան։

Մադրասի հայրենասիրական խմբակը

Հնդկաստանի Մադարաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ ստեղծվեց մի խումբ հայրենասերների խմբակ 18-դ դարում։ Նրանք շատ ջանք թափեցին Հայաստանը ազատագրելու համար։ Հնդկահայերը Էմինին տրամադրեցին 12000 գումար, բանակ ստեղծելու համար։ գրիգոր Խոջաջանյանը նույնիսկ ասել է, որ կարող է հայտնել դրա համար իր ունեցվածքի 1/3, եթե ծրագրին հավանություն տա Սիմեոն Երևանցին։

Շ․Շահմիրյանը համաժողովրդական ապստամբության միջոցով, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականներ, ուզում էր ազատագրել Հայաստանը։ նա կարծում էր, որ ժողովուրդը կարող է օժանդակություն ստանալ Վրաստանից և Ռուսաստանից։ Շ․Շահմիրյանը և Հերակլ II մտածում են որ բարեփոխումների միջոցով կհզորացնեն երկիրը։

Նրանք Վրաստանի օգնություն ստանալու համար շատ ջանք էին թափում, իսկ Վրաստանը իր հերթին նվիրաբերում է իրենց Լոռու գավառը և տալիս է Շահմիրյանին իշխանի տիտղոս։

1790թ․ Շահմիրանը ուղերձ է գրում Պարսկաստանի բռնագաղթեցվաց հայերին, հայկական գավառներում բնակչություն հաստատելու առաջարկով։ Առանց ժողովրդի աջակցուցյան ազատագրական գործում, հնարավոր չէ հասնել հաջողության։

Շ․Շահմիրանի ջանքերով 1771թ․ Մադրասում ստեղծվել է տպարան։ Անուհետև Մոսվսես Բաղրամյանը գրել է գիրք 1772թ․։

Հայաստանի ազատագրության ծրագրերը

18-դ դարի 60-ական թվականներին Հայաստանի ազատագրման հարցով, մտահոգ էր նաև Ռուսաստանահայ գաղութը։ Ռուսաստանի և հայերի ազատագրական ուժերի ցանկությունները համընկել էին։ Նշանավոր դեմքերից էին ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը և ազգային հասարակական գործիչ Հովհաննես Լազարյանը։

Կնքվել էր դաշնագիր որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնումՎրաստանի և զորք տրամադրում նրան։

Հովսեփ Արղությանը և Շահամիր Շահամիրյանը ստեղծել էին նախագծեր, որոնք ներկայացվեցին Ռուսաստանի կառավարությանը

Շահամիր Շահամիրյանի նախագիծը.

Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20 հոդվածից բաղկացած նախագիծ կազմել էր Շահամիր Շահամիրյանը: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ պառլամենտական կառուցվածքով: Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը: Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6 հազարանոց ռուսական զորք: Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք: Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն: Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր դեսպանը:

Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:

Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի նախագիծը.

Հովսեփ արքեպիսկոպոսը կազմեց Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ, որը բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Այս նախագծերին ցարական իշխանությունը ընթհացք չտվեց:

  • Հիմնավորիր գաղութահայ կենտրոնների առաջացման պատճառները

Հայ ազատագրական շարժման գործում մեծ դեր խաղացին գաղութահայ կենտրոնները, որոնք սկսեցին աշխուժանալ 18-դ դարի կեսերից։

Հայերը լավ հաստատվել էին Հնդկաստանում դեռ ևս 16-17-դ դարերում, այնտեղ նրանք զբաղվում էին վաճառականությամբ և այլ ոլորտներով։ Երբ Եվրոպական երկրները ներխուժեցին Հայաստան, հայ վաճառականների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով , նրանք ստիպված էին 1688թ․ պայմանագիր կնքելու նրանց հետ պարտավորելով հայ վաճառականների ապրանքներն անգլիական նավերով բերել Եվրոպա։Դրանից հետո Անգլիան տիրեց համարյա ամբողջ Հնդկաստանը:

  • Գրավոր պատմիր Հովսեփ Էմինի և նրա գործունեության մասին:

Էնինը ծնվել է 1726թ․։ Երիտասարդ Էմինը տեղյակ էր հայերի ծանր իրավիճակի մասին, և միշտ ուզում էր օգնել նրանց։ 1751թ․ մենում է Անգլիա իր հորը հակառակվելով և ընդունվում Վուլվիչի թագավորական ակադեմիա։ Էմինին հաջողվում է, տեսնել Անգլիայի վարչապետին, սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները, չեն համընկնում Անգլիայի շահերին։ 1759թ․ Էմինը գալիս է Հայաստան, այնտեղ ճամփորդում է խոսալով հայրենիքի փառավոր դրվագների մասին։ Ծանոթանալով իրավիճակին Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակության։

Վերադառնալով Անգլիա Էմինը, Ռուսաստանի վարչապետ Վորոնցովի նամակը վերցնելով գնում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է իր ազատագրման պայքարի ծրագիրը, որը իրագործելու համար պետք է դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վրաց թագավորը համաձայն է օժանդակել Էմինի ծրագրին։

Հայաստանում ազատագրական շարժումը Էմինը կապեր է հաստատում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը Հերակլ II-ի հետ 1764թ․ խրախուսական նամակներ է ուղարկում Հովնանին։ Սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Իմանալով դրա մասին Սիմեոն Երևանացին կշտամբում է Հերակլ II-ին անզգույշ քայլերի համար, որոնք կարող էին առաջացնել Պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Հերակլ Էմինը պահանջում է հեռանալ Վրաստանից։

1766թ․ Էմինը վերադառնում է Հայաստան, հաստատվելով Գետաշենում, Գյուլստանի մելիք Հովսեփի մոտ։ Ինչից հետո Էմինը իմացավ, որՍիմեոն Երևանցին հրամայել է չընդունել նրան։ Համոզվելով որ Արցախում ևս կատարում են այդ հրամանը, նա որոշում է գնալ Ռուսաստան։ Այնուհետև լսելով որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են 18000 զինոր տրամադրել իրեն, նա գնում է Խոյ։1770թ․ վերադառնում է Հնդկաստան։

  • Ներկայացնել Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:

Շահամիր Շահամիրյանի նախագիծը.

Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20 հոդվածից բաղկացած նախագիծ կազմել էր Շահամիր Շահամիրյանը: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ պառլամենտական կառուցվածքով: Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը: Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6 հազարանոց ռուսական զորք: Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք: Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն: Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր դեսպանը:

Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:

Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի նախագիծը.

Նրանք կազմում են  Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ, որը բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

  • Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:

Իմ կարծիքով առավել լավը Շահմալիր Շահմիրանի նախագիծն էր, քանի որ այն ավելի ապահով էր:Նաև Հայաստանի համար այդ նախագիծը շահեկան էր: