Մաթեմատիկա առարկայի սովորողի հմտությունների ամփոփիչ ստուգում

Առաջնահերթին ես կուզենայի հիշեցնել, որ հանրակրթական դպրոցներում քննությունը՝ թուղթ և գրիչ է։ Քանի որ մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից իր հետաքրքիր նախագծերով, հետազոտական աշխատանքներով, ամսագրով և ֆլեշմոբներով մեզ համար միայն այդ թեստերով գնահատումը կլինի անարդար և մեր դպրոցին նման չի լինի։

Քանի որ տարվա ընդացքում մենք կատարում ենք հավելյալ աշխատանք վերը նշված լրացուցիչ առաջադրանքներով, ես կարծում եմ, որ մեր քննության ժամանակ, դա նույնպես պետք է նշվի և գնահատվի։ Այդ ամբողջ հետաքրքիր աշխատանքները միայն թուղթ և գրիչով գնահատելը անհնար է, այդ պատճառով ես կողմ են մեր ելքի ստուգատեսին, որը ցույց կտա ոչ միայն մեր գիտելիքները այլև այն, թե ինչ մենք գիտենք տարբեր մաթեմատիկոսների մասին, հնարավոր է երեխաներ կան, որոնք որոշել են խորանալ որևե թեորեմի ապացույցի մեջ։

Մենք դպրոցում ուսումնասիրում ենք շատ հարմար և հետաքրքիր ծրագիր, որի անունը geogebra է, այժմյան աշխարհում շատ կարևորվում է տարատեսակ ծրագրերից օգտվելը։ Մեր դպրոցը մեզ թույլ է տալիս համապատասխանել այժմյան աշխարհին և կարծում եմ դա նույնիսկ թուղթ և գրիչով բոլոր առաջադրանքները ճիշտ գրելուց պետք է ավելի շատ գնահատվի։

Leave a comment