Տնային առաջադրանք

1.Եռանկյան 3 և 8 երկարությամբ կողմերը կազմում են 120° անկյուն: Գտեք երրորդ կողմը: (Օգտվի՛ր կոսինուսների թեորեմայից):

AB^2=AC^2+CB^2-2*AC*CB*COSC

AB^2=9+64-2*3*8*(-1/2)=73+24=97

AB=V97
2. Գտեք եռանկյան մակերեսը, եթե նրա 7 և 16 երկարությամբ կողմերը կազմում են 45° անկյուն:

(7*6*V2/2):2

21V2/2
3.Գտեք եռանկյան մակերեսը, եթե նրա 11 և 8 երկարությամբ կողմերը կազմում են 150° անկյուն:

(11*8*1/2)/2

պատ․22
4. 32 մակերեսով շեղանկյան անկյուններից մեկը 30° է: Գտեք շեղանկյան կողմը:


5.Զուգահեռագծի կից կողմերը 6 և 12 են, անկյուններից մեկը’ 150°: Գտեք զուգահեռագծի մակերեսը:

S=a*b*sina

6*12*1/2

պատ․36
6. Շեղանկյան անկյունագծերն են՝ 6, 8: Գտիր շեղանկյան մակերեսը:

(6*8)/2=24

Տիգրան մեծի տերություն(դաս 6)

Տիգրան Մեծ(95-55թթ)

Ք․ա․ 95-70թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկարական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի։ Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները։ Բուն հայկական բանակը կազմում էր մոտ 120 հազար։

Ք․ա․ 80–70թթ․ Տիգրան Մեծը վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն։ Կնքել է հակապարթևական դաշինքներ Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի սակարաուկների հետ։ Ք․ա․ 78թ․ գրավել է Կապադովկիան:

Հիմնած բնակավայրերը

Ք․ա․ 80թ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Նա հիմնեց նոր մայարքաղաք Տիգրանակերտը(Ք․ա․ 95թ․ թագադրվեց Տիգրան Մեծը)։

Տիգրանակերտը այդ ժամանակ մեծագույն քաղաքներից էր, շրջապատված էր 25մ բարձրությամբ 50 պարիսպներով։

Հայաստանը՝աշխարհակալ տերություն։Տիգրան 2 (դաս 5)

Տիգրան II (Ք․ա․95-55թթ)

Արտաշես I-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա որդի՝ Արտավազդ I-ը։ Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Պարթևները հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, պահանջում են պատանդ տալ արքայազնին։ Քանի որ Արտավազդը չուներ որդի, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, ում անունը նույնպես Տիգրան է։

Ք․ա․ 115թ․ գահ է բարձրանում Տիգրան I-ը։ Նա իշխեց մինջև Ք․ա․ 95թ․։ Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ։ Նա պատանդ էր մնացել մինչև 45 տարեկանը։ Պարթևստանի արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք։ Նրա դուստրը ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ II-ի հետ։ Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում ուսումնասիրեց իր գահակալությանը։

Ք․ա․ 95թ․ վերադառնալով Հայաստանը՝ Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգում։ Հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության մայրաքաղաք Տիգրանակերտը։

Տիգրան Մեծի առաջնային խնդիրն էր լովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես I-ն։ Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից։ Ք․ա․ 94թ․ Տիգրան II Մեծը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը միավորեց Մեծ Հայքին։

Հայկական բոլոր հողերը վերամիավորելու հաջորդ քայլն էր միավորել Փոքր Հայքը։ Սակայն դա իրագործել չստացվեց, քանի որ Ք․ա․ 112թ․ Փոքր Հայքը միացել էր Պոնտոսին։ Այնտեղի թագավորն էր Միհրդատ VI-ը, ում ծրագրում կար արշավանք դեպի Արևմուտք։ Իսկ Տիգրան Մեծի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ, հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ։

Ք․ա․ 94թ․ դաշինք են կնքում Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին։ Այն ամրապնդվում էր Տիգրան II-ի և Միհրդատ Պոնտացու դուստր Կլեոպատրաի ամուսնությամբ։ Դաշինքի համաձայն հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93թ․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Ըստ պայմանավորվածության Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին։ Իսկ շարժական ամբողջ գույքը և գերինեն անցնում են Հայոց թասգավորությանը։ Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին։ Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի՝ պատանդության դիմաց հայկական հողերը ազատագրելու և Մեծ Հայքին վերամիավորելու համար։

Ք․ա․ 88թ․ մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ II-ը։ Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ։ Պահը հարմար էր, հայկական տարածքները հետ վերադարձնելու։

Տիգրան Մեծը ջախջախելով պարթևական զորքերը, հասավ Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց նրա գրաված տարածքները։ Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։

Միտոզ

Միտոզ։Կորիզավոր բջիջների բաժանման հիմնական ձևը միտոզն է։Բաժանվում է չորս փուլի՝ պրոֆազ,մետաֆազ,անաֆազ,թելոֆազ։

1փուլ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները  սկսում են պարուրվել,կարճանալ և հաստանալ,ընդունում են բարակ թելերի տեսք։Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն,խիտ մարմնիկ է։Պրոֆազին հաջորդում է մետաֆազը։

2փուլ Մետաֆազում ավարտվում է բաժանման իլիկի ձևավորումը,և քրոմոսոմները  դասավորվում են իլիկի հասարակածայինի հարթության վրա։Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Քրոմատիդների դեպի բջջի հակադիր բևեռներ տարամիտվելու սկիզբը նշանակում է,սկսել է միտոզի անաֆազը։

3փուլ Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները)տարամիտվում են դեպի բջջի բևեռները։Քրոմոսոմների շարժման ընթացքում օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։

Միտոզի վերջին փուլը թելոֆազն է։

4փուլ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել,դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար,որը բնորոշ է չբաժանվող կորիզին։Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ։