Ֆլեշմոբի խնդիր

9-րդ դասարանի հինգ սովորողի քանի՞ եղանակով կարող ես բաշխել երկու զուգահեռ դասարանների միջև:

Լուծում

Մենք պետք է նայենք բոլոր հնարավոր տարբերակները

ստացվում է 6 եղանակ

50
41
32
23
41
05

Օպտիկական երևույթներ՝բեկման օրենքը

Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:Երկու  միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Դիտարկենք երկու թափանցիկ միջավայրերի բաժանման սահմանին ընկնող AO ճառագայթի ընթացքը երկրորդ միջավայրում: Դա կարելի է իրականացնել օպտիկական սկավառակի միջոցով, որի կենտրոնում հայելու փոխարեն այս անգամ ամրացված է ապակուց, կամ այլ թափանցիկ նյութից պատրաստված կիսագլան:

Ընկնող ճառագայթի՝ AO և անկման կետում երկրորդ միջավայրի (ապակու) մակերևույթին տարված MN նորմալի միջև կազմած անկյունը՝ ∠MOA-ն կոչվում է անկման անկյուն և նշանակվում α տառով:

Երկրորդ միջավայր անցած, իր տարածման ուղղությունը փոխած OEճառագայթին անվանում են բեկված ճառագայթ:

Բեկված ճառագայթի և նույն MNնորմալի միջև կազմած անկյունը ∠NOE-ն կոչվում է բեկման անկյուն և նշանակվում է β տառով:

Փորձը ցույց է տալիս, որ եթե ընկնող AO ճառագայթը գնվում է սկավառակի հարթության վրա, ապա բեկված OEճառագայթը նույնպես կգտնվի նույն հարթության մեջ:

Փորձ ցույց է տալիս նաև, որ երկրորդ միջավայրից (ապակուց) դուրս գալիս լուսային ճառագայթը այլևս չի բեկվում, քանի որ ընկնում է գնդաձև մակերևույթին ուղղահայաց:

Մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթը չի բեկվում:

Կատարելով բազմաթիվ փորձեր և չափելով α անկման և β բեկման անկյունները, կարելի է համոզվել, որ այդ անկյունների սինուսների հարաբերությունը տվյալ երկու միջավայրերի համար հաստատուն մեծություն է: Այն կախված չէ անկման անկյունից և հավասար է այդ երկու միջավայրերում լույսի տարածման արագությունների հարաբերությանը:

այտեղ V1-ը լույսի արագությունն է առաջին միջավայրում (օդում), իսկ V2-ը՝ երկրորդ միջավայրում (ապակու մեջ):

Ընդհանրացնելով փորձնական արդյունքները կարելի է սահմանել լույսի բեկման օրենքը:

Ընկնող ճառագայթըբեկված ճառագայթը և անկման կետում երկու միջավայրերի բաժանման սահմանին տարված նորմալը գտնվում են նույն հարթության մեջ:

Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին հաստատուն մեծություն է տվյալ երկու միջացվայրերի համար:

Օպտիկապես թափանցիկ միջավայրերը կարելի է բնութագրել ֆիզիկական մեծությամբ, որը կոչվում է բեկման ցուցիչ:

Screenshot_8.png

Աղյուսակից երևում է, որ օդում լույսի բեկման ցուցիչը շատ քիչ է տարբերվում 1-ից և հաշվարկներում վերցվում է 1:

Որքան մեծ է տվյալ միջավայրի բեկման ցուցիչը այնքան այն համարվում է օպտիկապես խիտ, որքան փոքր, այնքան օպտիկապես նոսր:

Աղյուսակից երևում է, որ ամենամեծ բեկման ցուցիչը ունի ալմաստը, հետևաբար նա օպտիկապես ամենախիտն է:

ElBzDg-iloveimg-cropped.gif

Առողջ ապրելակերպի սկզբունքները

Առաջնահերթին մենք պետք է ուտենք էկոլեգիապես մաքուր սնունդ, էկոլոգիապես մաքուր սնունդը պետք է լինի բնական և չունենա վտանգավոր քիմիական նյութեր։

Մենք պետք է ապրենք երեք ութի կանով և չքնենք ժամը ութից ավելի ուշ։

Չունենանք վատ սովորություններ՝եղունգ չկրծենք, թմրանյութեր չօգտագործենք և այլն։

Ունենանք հնարավորինս քիչ սթրեսային իրավիճակներ և դրանցից դուրս գանք հումորով։

Ֆունկցիա

ա/ y=x (-oo; +oo)

բ/ y=3x-7 (-oo;+oo)

գ/ y=x^2 (-oo; +oo)

դ/ y=3x^2-6x+1 (-oo; +oo)

ե/ y=1/x (-oo; 0) (0; +oo)

զ/ y=4/x-1 +2=(-oo; 1)(1; +oo)

ա/ y=|x| (-oo; +oo)

բ/ y=|x-2| (-oo; +oo)

գ/ y=(x-2)^2 (-oo; +oo)

դ/ y=x^2-1/x+1 (-oo;1)(1;+oo)

ե/ y=|x|/x=(-oo;0)(0;+oo)

զ/ y=5/|x|-2 (-oo;-2)(-2;2)(2;+oo)

x=1 | y=1/1=1

x=2 | y=1/2

x=3 | y=1/3

x=4 | y=1/4

x=5 | y=1/5

x=1/2 | y=1/1/2=2

x=1/3 | y=1/1/3=3

x=1/4 | y=1/1/4=4

x=1/5 | y=1/1/5=5

ա/ y(1)=1/1=1

բ/ y(2)=1/2

գ/ y(3)=1/3

դ/ y(6)=1/6

ե/ y(1/2)=1/1/2=2

զ/ y(1/3)=1/1/3=3

է/ y(1/6)=1/1/6=6

ը/ y(1/10)=1/1/10=10

Անձնավորում և փոխաբերություն

Համո Սահյանի բանաստեղծություններից դուրս գրել անձնավորման և փոխաբերության օրինակներ (յուրաքանչյուրից 10 օրինակ)։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Տար ինձ ժամանակ՝անձնավորում

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս՝փոխաբերություն

Հուշերը կապում են թևերս՝անձնավորում

տուր ինձ քո հոգին՝փոխաբերություն

Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց՝փոխաբերություն

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն՝փոխաբերություն
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ՝փոխաբերություն

Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից՝փոխաբերություն

Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ՝փոխաբերություն

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ՝անձնավորում