Դաս 34

1.ABC եռանկյան մեջ ∠A = 10 աստիճան, ∠C = 20 աստիճան,
AC=10 սմ: Գտեք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

10/sinB=2R

10/1/2=2R

20=2R

10=R

2.Եռանկյան կողմերն են` 13, 14 և 15: Գտեք եռանկյանն

արտագծած շրջանագծի շառավիղը:

5/1=2R

R=2,5

3.Եռանկյան կողմերն են` 6, 8 և 10: Գտեք եռանկյաննարտագծած շրջանագծի շառավիղը:

8/sina=2R

4/sina=R

4. Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղ 5 է, իսկ անկյուններից մեկը 60 աստիճան: Գտեք այդ անկյան դիմացի կողմը:

5*2=10

b/V3/2=10

b=10V3/2=5V3

5.Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղ հավասար է կողմերից մեկին: Գտեք այդ կողմի դիմացի անկյունը:

Հին Հայաստանի մշակույթը(դաս 10)

Վաղագույն հավատալիքներ

Մարդիկ աստվածացրել և պաշտում էին երկրային մարմիններին՝ արևը, լուսինը, աստղերը և այլն։ Մարդիկ հավատում էին, որ բնության մեջ կան անտեսանելի ուժեր՝ ոգիներ, որոնք կարող էին լինել և բարի, և չար։

Հայկական պետությունների դիցարանները

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների։ Երբ ցեղերը միավորելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք միավորեցին նաև նրանց աստվածներին։ Աստվածների համախումբը կոչվում է դիցարան։ Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը։ Հայի անունով էր կոչվում երկնքի հավաստեղությունը Օրիոնը։ Հայկական համաձայնության համաձայն՝ Հայկն իր որդիների և դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի 12 համաստեղությունները։ Չափազանց սիրված էր Մայր դիցուհին Անահիտը։ Ռազմի և քաջության աստվածն է Վահագը։

Առասպելներ

Առասպելներն աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներն են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել առասպելներ աստվածների, երկինքի ու երկիր, ժամանակի, լույսի ու խավարի մասին։ Շատ առասպելներ խոսում են նաև Հայկական լեռնաշխարհի մասին։ Առասպելներից են՝ <<Հայկը և Բելը>>, <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>>, <<Տորք Անգեղ>> և այլն

Վիպերգեր

Վիպերգերը ի տարբերություն առասպելների, հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Դրանց հերոսները պատմական կերպարներն են։ Մեզ են հասել <<Տիգրան և Աժդահակ>>, <<Երվանդ և Արտաշես>>,<<Արտաշես և Սաթենիկ>>, <<Արտաշես և Արտավազդ>> և այլ վիպերգեր։

Գրավոր մշակույթ

405թ․ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական այբուբենը։ Բազմաթիվ պատմիչները մտածում են որ հայերը դրանից առաջ ունեցել են սեփական գիր։ Նախաքրիստոնեական շրջանում մեր նախնիներն օգտագործել են ինչպես սեփական հայալեզուն, այնպես էլ օտարալեզու գրերը։ Հայաստանում հայտնաբերված նախաքրիստոնեական արձանագրությունների առաջին մեծ խումբը գրված է բնիկ հայկական մեհենագրով։ Մեհենագրությունը մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ է։ Այդ նշանները ունեն պատկերների տեսք։