Պատմույթուն առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփում

Այսօր մենք կհամեմատենք մեր դպրոցի պատմության հմտությունների ամփոփումը հանրապետական պրոցների հետ և կքննարկենք դրանց դրական և բացասական կողմերը։

Առաջնահերթին կուզենաի նշել, որ հանրապետական դպրոցներում երեխաները պետք է անգիր սովորեն շուրջ 100 թեմա, իսկ մեր դպրոցում հարկավոր է իմանալ ընդամենը 40 հիմնական թեմաները, այդպես սովորողները ավելի շատ ժամանակ կունենան դասերը սովորելու և դրանք հասկանալու համար, իսկ հանրապետական դպրոցում թեմաների քանակի պատճառով երեխաները հասցնում են դրանք միայն ագնգիր անել։

Նախարարությունը տրամադրել էր պարտադիր սովորողի կողմից կատարվող աշխատանքներ այսինքն՝ դասը պատմել, հասկանալ, վերլուծել և առաջարկել մեր տարբերակը այս կամ այն իրադարձություններում։Հանրապետական դպրոցներում հարկավոր է միայն դասերը անգիր անել և ներկայացնել, իսկ մեր դպրոցում երեխան պետք է ոչ միայն դասը ներկայացնի այլև դասը հասկանա, վերլուծի և առաջարկի իր կարծիքը։Դասերը միայն անգիր անելով երեխան կմոռանա այդ ամենը մի քանի օրից կամ առավելագույնը մեկ ամսից, դասը լավ հիշելու համար պետք է այն հասկանալ։

Այդ հարյուր թեմաները սովորելիս սովորողները չեն հասցնում դրանք հասկանալ, նույնիսկ շատ դժվար է հասցնել դրանք սովորել ինչը բերում է վատ հոգեբանական իրավիճակին և ստրեսին։

Այսպիսով մեր դպրոցում երեխան սովորում է միայն հիմնական թեմաները ավելի շատ ժամանակ ունենալով դրանք հասկանալ, դրանք կարողանում է վերլուծել, առաջարկել իր կարծիքը և հիշել այդ բոլոր դասերը ավելի երկար ժամանակ, քանի որ մենք հայերս պետք է իմանանք մեր ծագումը և պատմությունը։Իսկ հանրապետական դպրոցներում երեխան միայն պարտավոր է դրանք անգիր սովորել։