Մեծ հայքի թագավորությունն Արտավազդ II-ի օրոք(դաս 8)

Տիգրան մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-ը(Ք․ա․ 55-34թթ․): Նա Արտաշեսյանների արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչն է։

Ք․ա․ 54թ․ Հռոմն ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանը Հռոմի պայմանագրով համարվում էր դաշնակից և բարեկամ, Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք։ Բայց քանի որ Արտավազդ երկրորդի պահանջները կատարված չէին, նա զորքեր չուղարկեց։

Ք․ա․ 53թ․ Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտություն կրեց։ Սպանվեց նաև Կրասոսը։

Մինչ այդ Պրաթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները հանդիպելուց դաշինք կնքեցին։ Այն ամրապնդվեց արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ։

Ք․ա․ 38թ․ գահ բարձրացավ Օրոդես II-ի որդի Հրահատը։ Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց։

Շուտով արևելք արշվաց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա նախնտրեց արշավել Հայաստանի տարածքով։ Հայոց արքան տրամադրեց օգանական զորք և թույլատրեց արշավել Հայաստանով պարթևների դեմ։

Անտոնիոսը Ք․ա․ 36 սկսեց ռազմարշավը, սակայն մեծ պարտություն կրեց։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին։Դրանից հետո Անոնիոսը մեկնեց Եգիպտոց, որտեղ իշխում էր իր կին Կլեոպատրան, նա իր մեղքերը բարդեց Արտավազդ երկրորդի վրա։

Ք․ա․ 34թ․ Անտոնիոսի զորքը անսպասելի ներխուժեցին Հայաստան։ Զոհերից խուսափելու նպատակով արքան գնաց բանակցությունների, սակայն խաբվեց և ձերբակալվեց Եգիպտոսում։

Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը։ Սակայն նա չկարողացավ դիմադրել Հռոմեացիներին։ Նա իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում։ Վերջինս, արքան հասկանալով իր սխալը, որոշեց բարեկամանալ Հայաստանի հետ։

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ Արտավազդ II-ը իր ընտանիքի հետ խոնարհվեն և երկրպագեն Կլեոպատրային։ Սակայն արքան և նրա ընտանիքը արհամարեցին Անտոնիոսի ասածը՝ գերադասելով մահը։

Ք․ա․ 31թ․ Արտավազդ II-ը և նրա թագուհին մահապատժի ենթարկվեցին, իսկ արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-ի օրոք/դաս 8

Տիգրան մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-ը(Ք․ա․ 55-34թթ․): Նա Արտաշեսյանների արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչն է։

Ք․ա․ 54թ․ Հռոմն ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանը Հռոմի պայմանագրով համարվում էր դաշնակից և բարեկամ, Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք։ Կրասոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

Ք․ա․ 53թ․ Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտություն կրեց։ Սպանվեց նաև Կրասոսը։

Մինչ այդ Պրաթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները դաշինք կնքեցին։ Այն ամրապնդվեց արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ։

Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև ի նշան հաղթանակի։

Ք․ա․ 38թ․ գահ բարձրացավ Օրոդես II-ի որդի Հրահատը։ Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց։

Շուտով արևելք արշվաց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա նախնտրեց արշավել Հայաստանի տարածքով։ Հայոց արքան տրամադրեց օգանական զորք և թույլատրեց արշավել Հայաստանով պարթևների դեմ։

Անտոնիոսը 100 հազարանոց զորքով Ք․ա․ 36 սկսեց ռազմարշավը, սակայն մեծ պարտություն կրեց։ Հռոմեացիները այդ արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին։