Պետական կառավարման համակարգը(դաս 12)

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում է մնալ միապետական։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու իրավունքը պատկանում էր թագավորին։

Թագավորը գործակալությունների ղեկավարների՝ գործակալների միջոցով կառավարում էր երկիրը։

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը։ Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները։

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները։

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին։

Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապան էր։ Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցիչերից մեկն էր։

Սենեկապետը՝ թագավորին անձնական քարտուղարն էր։

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահանամակով և Զորանամակով։

Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից