Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ
ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը գետնի մեջ խրված ցցին: Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը:

Չեմ հիշում այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Քո ամբողջ ոգին:

Առաջադրանքներ.

Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝
ընդունելով սեփական անզորությունը:

Սարսափելին այս դեպքում դա այն օրն է, երբ փիղը ուղակի համակերպվեց իրականությանը։

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Այստեղ երկու տարբեր իմաստով բառեր են օգտագործված, սակայն հսկան և հզորը օգտագործվում է իր արտաքինը նկարագրելու, իսկ խեղճը՝ ներսը բնութագրելու համար։

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել
ենք
 այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ
կարողանա»,

Ընդհանուր նախադասության իմաստը փղի պատմության և իրականության համեմատումն է։ Գրանցել ենք այսպիսի հրահանգը օգտագործվում է նախադասությունը գեղեցիկ մատուցելու համար։

Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

<<Ամբող ոգին>> նշանակում է ավելի մեծ ներդրում անել տվյալ գործի մեջ։


Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Վերնագիրը շատ լավ է ընտրած, և մեծ կապ ունի պատմվածքի հետ։ Ընդհանուր պատմվածքի իմաստն էր տանել զուգահեռներ հեղինակի պատմած փղի պատմության մասին և իրականության մասին։ Փղի պատմության ավարտում, հեղինակը օգտագործում է իր վերնագիրը, որպես պատմվածքում օգտագործված մի շատ կարևոր ֆրազա։

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին (դաս 4)

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից և Ք․ա․ 189 Արտաշեսը Մեծ Հայքում և Զարհեհը Ծոփքում վերականգնեցին անկախություն։

Հռոմին ձեռնտու էր Սելևկյանների թուլացումը, այդ պատճառով Հռոմը Սելևկյանտորությունը անկախ ճանաչեց։Նույն ժամանակ անկախացավ նաև փոքր հայքը։

190-160թթ-ի ընթացքում անկախացան չորս հայկական թագավորություններ՝Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագեն։

Արտաշես I-ը և հայկականհողերի միավորումը

Սելևկյան տերությունը արել էր ամեն ինչ, որպեսզի թուլացներ Հայաստանին։ Ք․ա․ 201-190թթ․ Մեծ Հայքից անջատվեցին սահմանամերձ շրջաններ։

Առիթից օգտվել էին նաև հարևան պետությունները նվաճելով հայկական տարածքները։

Արտաշեց I (Ք․ա 189-160թթ․)

Նրա առաջնահերթ խնդիրն էր վերադարձնել անջատված տարածքները։

Նա Վրաստանից, Մարաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց տարածքները։ Նա միավորեց թագավորության մեծ մասը։ Նրան նույնիսկ կոչել էին <<Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ>>։

Զարեհի մահից հետո նա փորձեց միավորել նաև Ծոփքը, սակայն չհաջողվեց։

Արտաքին քաղաքականության մեջ նա հասավ լուրջ ձեռքբերումների։

Ք․ա․183-179թթ․ Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ օատերազմ են սկսում միմիանց դեմ։Հռոմը արևմուտքից և Մեծ Հայքը արևելքից միջամտեցին և դադարեցրեցին դա։Հաշտության պայմանագրի կնքման ժամանակ Արտաշեց առաջինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։

Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյաններին թուլացնելու քաղաքականություն։

Երբ Մարաստանի սատրապը ապստամբեց Սելևկյանների դեմ Արտաշեց առաջինը օգնեց նրան զորքերով։