Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկա հասկացությունը գիտության մեջ առաջ է քաշել չեխ գիտնական Գրեգոր Մենդելը։ Նա  19-րդ դարի 60-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մասին մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները:

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում ՝ իրենց  հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերունդին փոխանցելու հատկությունը: Սեռական բազմացման դեպքում, ժառանգականությունն ապահովում է հատուկ սեռական բջիջների ՝ գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ ՝ մարմնական, սոմատիկ, բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածն է, որը տեղեկատվություն է պարունակում սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում ՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ: Փոփոխականությունը օրգանիզմի ՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է: Այս երևույթները խիստ հակադիր են։ Յուրաքանչյուր առանձնյակի բոլոր գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ, իսկ հատկանիշների ամբողջությունը՝ ֆենոտիպ։

Մենդելի 1-ին օրենք

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին։

Հայկազուն Երվանդականների թագավորությունը (դաս 3)

Պարույր Նահապետ

Ք․ա․ VII դարի երկրորդ կեսին Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրը տիրում էր Վանա լճից, Եփրատ ընկած ողջ տարածքին։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։

Ք․ա․ 612թ․ դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Երվանդ I Սակավակյաց(580-570)

Ք․ա․ 580-570թթ․ Պարույրին հաջորդեց Երվանդ I Սակավակյացը։ Երվանդ I Սակավակյաց անունով էլ Հայկազունիների նոր ճյուղը կոչվում է Երվանդական։

Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետիոտն և 8000 հեծյալ զորք։ Նրա օրոք թագավորության սահմանները`

հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով

արևելքում՝ Մարաստան

հարավում՝ Հյուսիսային Միջագետք

արևմուտքում՝ Կապադովկիա։

Տիգրան I Երվանդյան

Երվանդ Սակավակյացուն հաջորդեց նրա որդին՝ Տիգրան I Երվանդյանը։

Ք․ա․ 550թ․ Տիգրան I-ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի թագավորությունը, քանի որ վերջինս շատ է արշավել Հայաստանի դեմ։

Տիգրան առաջինը Կյուրոսի գլխավոր դաշնակիցն էր, նրա իշխանությունը տարածվում էր նաև Կապադովկիայի և Աղվանքի վրա։

Որպես Կյուրոսի դաշնակից Հայաստանը ուներ արտոնյալ դիրք տերության մեջ, որը նաև շարունակվեց Կյուրոսի հաջորդի Կամբյուսեսի օրոք։

Կյուրոս Մեծն ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչև այդ գոյություն ունեցած աշխարհակալա տերություններից ամենամեծն էր։

Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը։