Դաս 43

Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է կատարել տասնորդական կոտորակների բաժանումը, նախ պարզենք, թե ինչպես է կատարվում տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի։ Օգտվենք բնական թվերի բաժանման հաշվեկանոնից։ Դրա համար պետք է, անտեսելով տասնորդական կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում և քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։
Իրոք,
Եթե բաժանելիի ամբողջ մասը բաժանարարից փոքր է, ապա քանորդի ամբողջ մասը կլինի զրո, այդ պատճառով նրա տեղում գրում ենք 0։ Այնուհետև, որպեսզի կարողանանք շարունակել բաժանումը, բաժանելիի ամբողջ մասը կազմող թվանշաններին մեկ առ մեկ ավելացնում ենք նրա կոտորակային մասի թվանշանները՝ սկսելով առաջինից, մինչև որ այդպես ստացված թիվը բաժանարարից մեծ կամ նրան հավասար լինի. ընդ որում ամեն անգամ, երբ թվանշանի ավելացումով ստացված թիվը բաժանարարից փոքր է լինում, քանորդի կոտորակային մասում գրում ենք 0։

Օրինակ՝

Կարող է այնպես պատահել, որ տասնորդական կոտորակի բաժանման ժամանակ վերջում մնացորդ մնա։ Այդ դեպքում մնացորդին աջից 0 են կցագրում, մեկ 0 էլ կցագրում են քանորդին և շարունակում են բաժանումը։ Դա թույլատրելի է, քանի որ տասնորդական կոտորակի վերջում կարելի է կցագրել ցանկացած քանակով 0-ներ, և դրանից  կոտորակի մեծությունը չի փոխվի։ Դիտարկենք մի օրինակ.

Այժմ կարելի է ձևակերպել դրական տասնորդական կոտորակների բաժանման հաշվեկանոնը։
Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա կատարել բաժանում բնական թվի։
Բերված կանոնին կարելի է հանգեցնել նաև այն դեպքերը, երբ բաժանվող կոտորակների մեջ կա բացասական տասնորդական կոտորակ։
Ձևակերպենք համապատասխան կանոնը։
Տասնորդական կոտորակների բաժանում կատարելու համար պետք է՝
ա) բաժանելիի բացարձակ արժեքը բաժանել բաժանարարի բացարձակ արժեքին,

բ) ստացված քանորդից առաջ դնել + նշանը, եթե բաժանելին և բաժանարարն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե բաժանելիի և բաժանարարի նշանները տարբեր են։

1) Կատարե՛ք բաժանում.
ա) 8,368 ։ 2=4,184
բ) 17,024 ։ 4=4,256
գ) 0,0225 ։ 5=0,0045
դ) 10,5 ։ 7=1,5
ե) 6,25 ։  125=0,050102
զ) 10,08 ։ 4=2,52
2) Կատարե՛ք բաժանում.
ա) 40,25 ։ 2,3=17,5
բ) 4,221 ։ 0,63=6,7
գ) 30,303 ։ 0,03=1010,1
դ) 35,601 ։ 0,01=3560,1
ե) 0,13464 ։ 0,04=3,366

զ) 9,3456 ։ 10,62=0,88

3.AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի
M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK = 3 սմ։ Գտե՛ք MK
հատվածի երկարությունը։
9+3=12
14-12=2
պատ. 2

Гордый олень

Притча от Льва Толстого

Олень подошёл к речке напиться, увидал себя в воде и стал радоваться на свои рога, что они велики и развилисты, а на ноги посмотрел и говорит:

— Только ноги мои плохи и жидки.

Вдруг выскочил лев и бросился на оленя. Олень пустился скакать по чистому полю. Он уходил, а как пришёл в лес, запутался рогами за сучья, и лев схватил его.

Как пришло время погибать оленю, он и говорит:

— То-то глупый я! Про кого думал, что плохи и жидки, те спасали меня, а на кого радовался, от тех пропал.
Թարգմանություն

 

Եղնիկը մոտեցավ գետին, որ ջուր խմի, տեսավ իրեն ջրի մեջ և ուրախցավ իր պոզերով, որ դրանք մեծ են և փռված, բայց նայեց իր ոտքերին և ասաց.

– Միայն ոտքերս են վատը:

Հանկարծ դուրս պրծավ մի վագր և հարցակվեց եղնիկի վրա: Եղնիկը սկսեց վազել ամբողջ դաշտով մեկ: Նա փախչում էր, սակայն երբ հասավ անտառ, նրա պոզերը ճուղերի մեջ խճճվեցին, և վարգրը բռնեց նրան:

Եղնիկի մահվան ժամը եկավ, և նա ասաց.

  • Ես հիմար եմ: Ոմ մասին մտածում էի, որ վատն են, նրանք ինձ փրկեցին, իսկ ում վրա ուրախանում էի, դրանցից մահացա:

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

k.jpgԵս մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ

  1. Հերոսը իրակա՞ն է, թե՞ երևակայական:

Ես կարծում եմ, որ այդ պատմվածքի հերոսը իսկական է, որովհետև նա ասում է իրական բաներ: Իսկ իմ կարծիքով երևակայական հերոսը չի կարող ասել իրական բաներ:

  1.  Նարնջակույնով նշված հատվածն ասելիք ունի՞, թե՞ ինքնանպատակ է: Պատասխանը հիմնավորիր:

Հերոսի քեռու մեծ սնդուկը փողերով չի տեղավորվի մեկի սրտի մեջ, այսինքն նա ամեն ինչին է պատրաստ փողերի համար, և նա այդ պատճառով չի կարող մեկին իր սրտի մեջ տեղավորել, իսկ եթե մարդ իր սրտի մեջ տեղ չկա մի մարդու համար ինչու այդ մարդը պետք է իրեն տեղավորի իր սրտի մեջ:

  1. Քո սրտի մեջ տեղ կգտնեի՞ն որսորդները, ձկնորսներն ու փայտահատները: Պատասխանը հիմնավորիր:

Իմ կարծիքով իմ սրտի մեջ կա բավականին տեղ, որ այնտեղ տեղավորվեին նաև իրենք, բայց նրանք պետք է վերջացնեն անել իրենց գործը:

  1. Նկարագրե՛ք հեղինակի դեմքը։

Հեղինակը ունի շատ խելացի տեսքով, ժպտերես և բարեմախթան:

  1. Դուրս գրեք ստեղծագործության այն հատվածը, որտեղ խտացված է ասելիքը:

Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…