Բնական վառելանյութ

Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։ Բնական վառելիքները լինում են կարծր, հեղուկ և գազային։ Վառելիքներն առաջացել են նախորդ երկրաբանական դարաշրջանում, երբ բարդ բիոքիմիական և ֆիզիկամեխանիկական պրոցեսների ազդեցությամբ տեղի է ունեցել օրգանական աշխարհի ածխացման պրոցես։ Վառելիքի արժեքավորությունը որոշվում է նրա այրման ջերմությամբ։ Վառելիքի այրվող կազմը ունի պայմանական հասկացողություն, քանի որ նրա մեջ են մտնում չայրվող ազոտ և թթվածին։ Ընդ որում ջերմության 90 տոկոսը և այրման տևողության 90 տոկոսը ստացվում է ածխածնի այրումից։ Վառելիքի տարածված տեսակներ են բենզինը, դիզելային վառելիքը, բնական գազը և այլն:

Leave a comment