Թե ինչ է կատարվում մարդու հետ երբ նա ժպտում է

Իմ կարծիքով մարդն իր կայնքում պետք է շատ ժպտա, և ես մտածում եմ, եթե մարդ երկար ժամանակ չժպտա, նա կհիվանդանա չժպտիկով, իսկ իմ կարծիքով դա շատ լուրջ հիվանդություն է: Ես ունեի մի  ընկերուհի, որի անունը Սյուզի էր, և նա պատահաբար առավոտը շատ շուտ էր արթնացել և տրամադրություն չուներ, երբ ես նրան տեսա ես հասկացա, որ պետք է ծայրահեղ միջոցներ ձեռք առնել: Ես նկատեցի, որ նա սկսեց իրեն տարօրինակ պահել, և բոլորին անտեսել սկսեց ամեն մի մանրիկ սխալի համար ջղայնանալ և ոտքով գետնին զարկել, նա հիվանդացել է չժպտիկով:Դուք գիտեք, որ ես ուզում եմ բժիշկ դառնալ, և ես արդեն որոշեցի, որ բուժելու եմ չժպտիկը, և այդ պահին ես հիշեցի, որ այդ հիվանդության դեմ ոչ մի բուժելու միջոց չկա, և ես որոշեցի, որ պետք է միայնակ հորինել և բուժել իմ ընկերոջը: Ես սկսեցի մտածել, թե ինչից մարդ կարող է ժպտալ, և այդ պահին ինձ մոտեցավ մի օտար մարդ և ժպտաց, ես ինձ այնքան լավ զագցի, չեք պատկերացնի: Ես վազեցի իմ ընկերուհու մոտ և փաթաթվեցի նրան վրա և ժպտացի իրեն և իսկույն նա ժպատց ինձ: Ահա այդպես պետք է բուժել չժպտիկը:

Բնական վառելանյութ

Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։ Բնական վառելիքները լինում են կարծր, հեղուկ և գազային։ Վառելիքներն առաջացել են նախորդ երկրաբանական դարաշրջանում, երբ բարդ բիոքիմիական և ֆիզիկամեխանիկական պրոցեսների ազդեցությամբ տեղի է ունեցել օրգանական աշխարհի ածխացման պրոցես։ Վառելիքի արժեքավորությունը որոշվում է նրա այրման ջերմությամբ։ Վառելիքի այրվող կազմը ունի պայմանական հասկացողություն, քանի որ նրա մեջ են մտնում չայրվող ազոտ և թթվածին։ Ընդ որում ջերմության 90 տոկոսը և այրման տևողության 90 տոկոսը ստացվում է ածխածնի այրումից։ Վառելիքի տարածված տեսակներ են բենզինը, դիզելային վառելիքը, բնական գազը և այլն: