ՀՀ-ի անկախության գործընթացը

Ժողովրդական շարժման խորացումը:

Հայ ժողովուրդը արցախյան ազատագրական ծանր պայքարում չի կորցնում իր ուժն ու հավատը և ավելի վճռական քայլերով իր ազգային անկախ պետականության վերականգման խդնրի հետևից: 1990թ. նոր ուժով ծավալվեց համաժողովրդական շարժումը: Արցախյան հարցում ԽՍՀՄ-ի քաղաքականության և հանրապետության ղեկավարության քայլերի հետևանքով հայ ժողովուրդը իր վստահությունը կորցնում է իշխանությունների հանդեպ: 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայանում է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններ: Ընտրությունները տեղի ունեցան երկու փուլով: Դրանք Խորհրդային Հայաստանի առաջին ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրություններին մասնակցեց արցախահայությունը: Նոր խորհուրդը գործեց հուլիսի 20-ից և սկսեց անկախ պետականության ստեղծման գործընթացը: 1990թ. օգոստոսի 4-ին ՀՀ Գերագույն խորհուրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Նախարարների խորհրդի օգնական՝ Վազգեն Մանուկյանը:

Հայաստանի անկախության հռչակագիրը:

1990թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որից հետո այն անվանվելու էչ Հայաստանի Հանրապետություն: Հռչակագրով ընդունվեց հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Այսինքն, եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում: Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Որից հետո զինանշանը և հիմնը: ՀՀ-ն ուներ սեփական դրամական համակարգ: Հայաստանում գտնվող հողերը հայ ժողովրդի սեփականությունն էին: Հայաստանում կատարվող ամեն գործընթաց պետք է կատարվեր միայն հայերենով: 1990թ. ձևավորվեց ըստ էության պառլամենտական հանրապետություն: Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն:

Պատերազմական գործողությունների սանցազերծումը Ադրբեջանի կողմից:

1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական գրոհայինները հարձակում սկսեցին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով, բայց հայ աշխարհազորային ջոկատները մինչև վերջ կռվեցին: Ադրբեջանցիները օգտվելով Մոսկվայի աջակցությունից բռնագրավում էին հայերի բնակավայրերը: Ադրբեջանը բացահայտ հարձակում սկսեց Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա: Այդ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվեցին՝ Թաթուլ Կրպեյանը, Վալերի Նազարյանը, Մարտիրոս Շահնազարյանը և այլք: Մայիսի կեսերին բռնագաղթվեցին Հադրութի և Շահումյանի 24 հայկական գյուղերի բնակիչները: ԼՂՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մասին: Այդ զորքերը դառցան մեկ միասնական հրամանատարություն: Այդ ուժերի հրամանատար նշանակվեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Խորհրդային Հայաստանի մշակույթը 1945-91 թթ

Կրթությունը։ Հայրենական պատերազմից հետո կրթությունը մեծ վերելք ապրեց։

1958թ․ ընդունվեց ութ տարեկանից պարտադիր ուսուցման անցնելու մասին օրենք։

1966թ․ հնրապետությունում շահագործման հանձնվեցին 150 դպրոցական շենքեր։

Հետպատերազմյան տարիներին կառուցվեցին պոլիտեխնիկական, գյուղատնտեսական և այլ ուսումնական նոր շենքերը։

Գիտությունը։

1943թ․ հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, որի առաջին պրեզիդենտ ընտրվեց Հովսեփ Օբելին, այնուհետև նրան փոխարինեց Վիկտոր Համբարձումյանը։

Ստեղծվեց նաև մամաթեմատիկայի ուղղությամբ կողմնարաշված դպրոցը, որի հիմնադիրն էր Ա․ Շահինյանը։

Մեխանիայի բնագավառում ստեղծվեց դպրոց, որի հիմնադիրներն էին Ն, Հարությունյանը և Ս․ Հմաբարձումյանը։

Ստեղծվեցին նաև շատ այլ մասնագիտական ուծծությամբ կողմնորոշված դպրոցներ, որոնք մեծ դեր կատարեցին հայրենիքի համար։

Գրականություն և արվեստ

Գրականություն

Պատերազմի տարիներին գեղարվեստական որոշ երկերի կողքին առաջատար էր դարձել հրապարակախոսությունը։ Բազմաթիվ հոդվածներով հանդես եկան՝ Ավետիք Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը և այլք։ Գեղարվեստական ծավալուն գործերից նշանավոր է Դ․ Դեմիրճյանի <<Վարդանանք>> և Ստ․ Զորյանի <<Պապ թագավոր>> պատմավեպերը։ Ստեղծվեցին պատերազմին նվիրված ծավալուն երկեր՝ Սերո Խանզադյանը <<Մեր գնդի մարդիկ>>։

Այդ ժամանակ խոսում էին Պարույր Սևակի տաղանդի մասին։ Նրա լավագույն ստեղծագործություններից մեկը՝ <<Անլռելի զանգակատուն>> նվիրված Կոմիտասին։ Մեծ ճանաչում ստացավ Հրաչյա Քոչարի <<Նահապետ>> ստեղծագործությունը նվիրված հայ ժողովրդի 1915թ․ ողբերգությանը։

Արվեստ

Հայ երաժշտական արվեստը նշանավորեց ժանրերի բազմազանությամբ։

Հայ երահանների երգահանների համաստեղության մեջ առաջատար դեր էր կատարում Արամ Խաչատրյանը։

Լավագույն երգահաններից էր նաև Առնո Բաբաջանյանը,Ալեքսանդր Հարությունյանը և այլք։

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ճանաչման արժանացավ Գոհար Գասպարյանի, Զարուհի Դոլուխանյանի և այլ կատարաղոխների վարպետությունը։

1963թ․ Երևանում Հրաչյա Ղափլանյանի ջանքերով հիմնվեց դրամատիկական նոր թատրոն

Մեծ ներշնչանքով գործում էր Մարտիրոս Սարյանը։

Այսպիսով 20-րդ դարի երկրորդ կեսին, չնայած գաղափարական որոշ կաշկանդմունքներին, հայ մշակույթը մեծ նվա-ումներ ունեցավ։

Առաջադրանք․
1․ Ե՞րբ է ընդունվել «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»։ Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ հռչակագրով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հիմնավորե՛ք։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով սկսիզբ դրվեց Հայաստտանի անկախության գործընթացը: Համաձայն եմ այն մտքին, որ հռչակագրով սկիզբ դրվեց Հայաստանի անկախությանը, քանի որ, մինչ այդ Հայաստանում գործում էին միայն ԽՍՀՄ օրենքները, բայց հռչակումից հետո, եթե ՀՀ Գերագույն խորհուրդը համաձայն չէր տվյալ օրենքին, ապա, այն չէր կարող գործել: Հայաստանը արդեն ուներ իր պետականությունը և ինքնիշխանությունը, իսկ ԽՍՀՄ-ում չուներ:

2․ Հետպատերազմյան շրջանում գիտության ո՞ր ճյուղերը զարգացան և ի՞նչ նվաճումների հասան։ Նշե՛ք նաև ձեզ հայտնի գիտնականների անուններ։

Վերելք ապրեցին գիտությունը և կրթությունը, գրականությունը և արվեստը։
3․ Նշե՛ք գրականության և արվեստի գործիչներ և ստեղծագործություններ

Գեղարվեստական ծավալուն գործերից նշանավոր է Դ․ Դեմիրճյանի <<Վարդանանք>> և Ստ․ Զորյանի <<Պապ թագավոր>> պատմավեպերը։ Ստեղծվեցին պատերազմին նվիրված ծավալուն երկեր՝ Սերո Խանզադյանը <<Մեր գնդի մարդիկ>>։

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր Քամյու

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ետ էր գլորվում սեփական ծանրության պատճառով։ Աստվածները հիմք ունեին կարծելու, որ անօգուտ և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել։

Եթե հավատալու լինենք Հոմերոսին, Սիզիփոսը մահկանացուների մեջ ամենաիմաստունն ու հեռատեսն էր։ Ըստ մի այլ ավանդության, ընդհակառակը, ավազակային կյանքի հակում ուներ։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Պարզապես տարբեր կարծիքներ կան այն պատճառների շուրջը, որոնք նրան դժոխքի անօգտակար աշխատավոր դարձրին։ Սկզբում նրան մեղադրում էին աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու համար։ Իբր տարածել էր նրանց գաղտնիքը։ Յուպիտերը փախցրել էր Էգինային՝ Ասոպոսի դստերը։ Հայրն անակնկալի եկավ այդ անհայտացումից, բողոքեց Սիզիփոսին։ Վերջինս, որ գիտեր առևանգման մասին, խոստացավ Ասոպոսին ամեն կերպ օգնել այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի ամրոցին։ Սիզիփոսը ջրի օրհնությունը նախընտրեց երկնային շանթերից, դրա համար էլ դատապարտվեց դժոխային տանջանքների։ Հոմերոսը պատմում է նաև, թե ինչպես էր Սիզիփոսը շղթայել Մահը։ Պլուտոնը չկարողացավ հանդուրժել իր տիրակալության ամայությունն ու լռությունը, ուղարկեց պատերազմի աստծուն, որը Մահվանը խլեց հաղթողի ձեռքից։

Պատմում են մինչև անգամ, որ մոտալուտ մահն զգալով, Սիզիփոսը անխոհեմաբար ուզեց փորձել կնոջ սերը և հրամայեց մահից հետո իր մարմինը առանց թաղման արարողության շպրտել քաղաքային հրապարակը։ Շուտով նա հայտնվեց դժոխքում։ Եվ այնտեղ, վրդովված կնոջ՝ մարդասիրությանն այնքան խորթ հնազանդությունից, կողակցին պատժելու համար Պլուտոնից երկիր վերադառնալու թույլտվություն ստացավ։ Բայց երբ նորից տեսավ այս աշխարհը, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությունն ու ծովը, չուզեց մտնել ստորգետնյա խավարի դժոխքը։ Աստվածների հիշեցումները, զայրույթը, նախազգուշացումները, ոչինչ չօգնեց։ Դեռ երկար տարիներ նա ապրեց ծովածոցի ափին՝ ալիքների խշշոցի, հողի ժպիտների մեջ։ Աստվածներն ստիպված էին վճռական միջոցների դիմել։ Հերմեսը եկավ, բռնեց այդ անհնազանդի օձիքից ու երջանկության գրկից խլելով, քարշ տվեց դժոխք, ուր քարն արդեն պատրաստ էր։

Այսքանը բավական է, որպեսզի հասկանալի դառնա՝ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդպիսին է նա թե՛ իր ուրախությունների և թե՛ տառապանքների մեջ։ Աստվածներին արհամարհելու, մահը ատելու, կյանքը կրքոտ սիրով սիրելու համար նա դատապարտվեց ահավոր տանջանքների՝ ստիպված եղավ զբաղվել մի գործով, որը վերջ չունի։ Ահա՛ երկրային վայելքները սիրելու գինը։ Մեզ հայտնի չեն Սիզիփոսի՝ դժոխային կյանքի մանրամասները։ Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սիզիփոսին, մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես էր մինչև վերջ պրկում մարմինը, որպեսզի բարձրացնի ահռելի քարը, գլորի լեռն ի վեր և հարյուրերորդ անգամ հաղթահարի նույն վերելքը։ Մենք անգամ տեսնում ենք նրա ջղաձգված դեմքը, ժայռին հպված այտը, ցեխոտ ծանրությունը պահող ուսը, սայթաքող ոտքը, փոշոտ ափերն ու երկու թևերի խիստ մարդկային ինքնավստահությունը։ Այս երկար տառա-պանքը, որ կարող է չափվել միայն աներկինք անսահմանությամբ ու անսկիզբ-անվերջ ժամանակով, պսակվում է հաջողությամբ։ Նա հասնում է իր նպատակին ու տեսնում, թե ինչպես է քարը հաշվված վայրկյաններում գլորվում խորխորատ, որտեղից նորից գագաթ պետք է բարձրացնել։ Սիզիփոսը հովիտ է իջնում։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։ Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, և նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ։ Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա։ Սիզիփոսը՝ անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. այդ մասին է նա մտածում ցած իջնելիս։ Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում։ Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով։

Եվ այսպես, եթե հովիտ իջնելիս որոշ օրեր նա տխրում Է, որոշ օրեր էլ կարող է ուրախ լինել։ Սա չափազանցություն չէ։ Ես նորից պատկերացնում եմ, թե ինչպես է մոտենում ժայռաբեկորին Սիզիփոսը և ինչ մեծ վիշտ է ապրում։ Սակայն երբ երկրային հիշատակները պարուրում են նրան, երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը՝ ինքը ժայռ է։ Խորունկ վիշտը դժվար է տանել։ Դրանք մեր Գեթսեմանիի գիշերներն են։ Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են։ Այդպես Էդիպը ինքն էլ չիմանալով սկզբում, համակերպվում էր ճակատագրին։ Դժբախտությունն սկսվում է այն պահից, երբ նա հասկանում է դա։ Բայց այդ նույն պահին կուրացած ու հուսահատ Էդիպը իմանում է նաև, որ իրեն աշխարհին կապող միակ կապը աղջկա նուրբ ձեռքն է։ Հնչում են նրա պաթետիկ բառերը. «Չնայած այդքան փորձություններին, իմ առաջացած տարիքն ու մեծահոգությունն ինձ ստիպում են խոստովանել, որ ամեն ինչ լավ է»։ Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ստեղծում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ իմաստնությունը միանում է ժամանակակից հերոսականությանը։

Աբսուրդի բացահայտումը միշտ զուգակցվում է երջանկության ձեռնարկ գրելու գայթակղությանը։ «Ի՞նչ, այդքան նեղ արահետ ընտրել…»։ Բայց չէ՞ որ միայն մի աշխարհ կա։ Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։ «Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է»,— ասում է Էդիպը։ Իրոք սուրբ բառեր են, արձագանքում են մարդկային դաժան ու ինքնամփոփ տիեզերքում։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ վերջացած չէ, վերջացած չէր։ Նրանք այս աշխարհից վռնդում են Աստծուն, որն իր հետ բերել էր անբավարարվածության և անիմաստ տառապանքի զգացում։ Այդ բառերը ճակատագրի ղեկը հանձնում են մարդուն, նրան ստիպում տնօրինել։

Սիզիփոսի լուռ երջանկության պատճառը հենց դա է։ Իր ճակատագիրն իրեն է պատկանում։ Իր գործն իր քարն է։ Ճիշտ այդպես աբսուրդ մարդը մտասևեռվելով իր տառապանքների վրա, բոլոր կուռքերին ստիպում է սսկվել։ Եվ ահա, տիեզերքում, ուր անսպասելիորեն լռություն էր հաստատվել, լսվում են հազարավոր նուրբ, հիասքանչ երկրային ձայներ։ Այս տարերային և խորհրդավոր կանչերը, բոլոր հրահրող դեմքերը հակառակ իմաստ ունեն և հաղթանակի արժեք են ստանում։ Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն Էլ պետք է ընդունել։ Աբսուրդ մարդն ասում Է՝ այո՛, և նրա եռանդն անսպառ է դառնում։ Գոյություն ունի անձնական և ոչ թե ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի։ Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը։ Ահա այդ ակնթարթային պահերին, երբ մարդը հետադարձ հայացք է նետում ապրած կյանքի վրա, Սիզիփոսը վերադառնալով դեպի իր քարը՝ տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով։ Եվ այսպես, ընդունելով այն ամենի մարդկային լինելը, ինչը մարդկային ծագում ունի, տեսնել ուզող և գիշերվա անվերջ լինելն իմացող կույրը՝ Սիզիփոսը, շարունակում է քայլել։ Ժայռը դեռ գլորվում է։

Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք էպատկերացնելերջանիկ։

1․Ո՞վ է Սիզիփոսը։

Սիզիփոսը իմաստուն և հառատես մարդ է, որը Աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունէ ուներ։

2․Ի՞նչ է նշանակում սիփոսյան աշխատանք արտահայտությունը։

Անվերջ աշխատանք, այսինքն ինչքան, որ անում ես այնուամենայնիվ վերջում արդյունք չես ստանում։

3․Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։

4․Գտիր առավել տպավորիչ մասը և վերլուծիր։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում Սիզիփայի այս անվերջ աշխատանքը, այս հատվածը կարդալիս ես ինքս մանրամասնորեն պատկերացրեցի այս ամենը։