Ինչպես մենք նշեցինք սեպտեմբերի 1-ը

Այսօր սեպտեմբերի մեկին մենք եկանք դպրոց, որտեղ ընկեր Լիանայի հետ խաղացինք հետաքրքիր մաթեմատիկական խաղեր բակում:

Առաջին խաղ

Մեզ տվեցին նույն չափի վեց հատ փայտիկ:Այդ փայտիկներից մենք պետք է հավաքեինք չորս հավասար եռանկյունիներ:

Երկրորդ խաղ

Երեխաները բաժանվեցին խմբակների, որոնք բաղկացած էին երկու խաղացողներից:Մենք հավաքեցինք 25 հատ փայտիկ և իրար հետևից այդ փայտիկները շարեցինք սեղանին:Ամեն մի խաղացողը խաղի ընթացքում հնարավորություն ուներ վերցնել ամենաշատը չորս հատ փայտիկ: Հաղթում է այն խաղացողը, որը վերջինը վերցնում է փայտիկները և հակառակորդին փայտիկ չի թողում:Այս խաղը խաղալու ընթացքում ես միայն մտածում էի, թե ինչպես կարելի է խաղալ, որ միշտ հաղթող ճանաչվես:

Այսքան հաճելի և հավես մենք միասին անցկացրեցինք սեպտեմբերի մեկը:

Leave a comment