«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Իմ մեծ տատիկներն և պապիկները պատմում են, որ մեր նախնիները Խոյեցի են եղել: Խոյ քաղաքը ներկայումս գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Նախկինում Խոյը եղել է Պարսկահայքի գլխավոր քաղաքներից մեկը: Այնտեղից իմ նախնիները տեղափոխվել են Սիսիանի շրջանի Թասիկ գյուղ:

Ես հիմա կպատմեմ ձեզ իմ սիրելի մեծ պապիկ Գենոսի մասին: Նա ծնվել է 1919 թվականին Սիսիան քաղաքում, ավարտել է միջնակարգ դպրոցը, ընդունվել է Նախիջևանի մանկավարժական ուսումնարան, որն ավարտելուց հետո գործուղվել է Շուշի և այնտեղ աշխատել  դպրոցում: Մեծ հայրենական պատերազմը սկսվելուն պես զորակոչվել է բանակ և ծառայել մինչև պատերազմի ավարտը: Պատերազմի տարիներին նա Խիզախության և Հաղթանակի շքանշաններ է ստացել:Պատերազմից վերադառնալուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Մանկավարժական համալսարանում: 2002 թվականին Մարշալ Կուլիկովը ԱՄՆ-ում նրան հանձնել է Մարշալ Բաղրամյան և Հաղթանակի շքանշաններ, պատերազմի վետերանների հոբելյանական հուշամեդալներ: Նա եղել է Գլենդելի հայ վետերանների միության խորհրդի անդամ: Նրա մասին գրվել է բազմաթիվ թերթերում, իսկ ԱՄՆ-ում տպագրվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s