Առօրյայում մեր օգտագործած շատ մթերքներ, ունեն շատ հետաքրքիր, աննկատ մնացած հատկություններ, որոնց բացահայտումը այս նախագծի ընթացքում ուսումնասիրման հիմնական նյութն է:
Ուսումնասիրման արդյուքները հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում, այս նյութերը մասնակցում են նաև բնագիտատեխնիկական ստուգատեսին:
Ջուր- սովորական և սառցե

առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ սովորական և սառցե ջրի ֆիզիկական հատկությունների մասին, ինչ հատուկ հատկություններ ունի սառցե ջուրը, ինչպես է դա ազդում մարդու առողջության վրա:
Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:
Ջուրը մարդու կյանքում
Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :
Գերսառեցված ջրեր
Ջուրը սառչում է 0 աստիճանի դեպքում և եռում՝ 100 աստիճանի ժամանակ։ Սակայն գոյություն ունեն՝ գերսառեցված ջրեր։ Այդպիսի հատկություններ ունի մաքրամաքուր ջուրը՝ առանց որևէ հավելումների։ Նույնիսկ սառեցնելու ամենացածր ջերմաստիճանի դեպքում էլ այդպիսի ջուրը շարունակում է հեղուկ մնալ: Սակայն այսպիսի ջրերի համար գոյություն ունեն իրենց հատուկ սառեցման և եռման ջերմաստիճանները:
Ջուրը՝ որպես դիետա
Ջրի միջոցով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Օգտագործելով խմիչքներից միայն ջուրը՝ կարելի է կտրուկ նվազեցնել մարդու ընդունելիք օրական ընդհանուր կալորիականությունը: Առաջին հերթին պատճառն այն է, որ մարդը դադարում է խմել զանազան քաղցր գազավորված եւ կալորիականություն ունեցող խմիչքներ, իսկ երկրորդ, ջրից հետո ցանկությունը կորչում է որեւէ քաղցր բան ուտելու:
Ջուրը կարող է հիշողություն ունենալ
Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։
Շաքար -քաղցր թշնամի
առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ շաքարի ֆիզիկական հատկությունների, բաղադրության մասին, ինչպես է այն ազդում մարդու առողջության վրա. ինչ է շաքարային դիաբետը. պատճառները, նպաստող գործոնները, սննդակարգը շաքարախտի ժամանակ, կանխարգելումը:

Ինչ գիտեք թաքնված շաքարի մասին:
Ուսումնասիրում ենք մեր սիրելի կոնֆետների և հյութերի մեջ առկա շաքարի պարունակությունը, պատրաստում դիդակտիկ նյութ: